ad-banner-1

Լուիս Դիասը Բարսելոնայու՞մ․ Կատալոնացիները չեն հանձնվում

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը շարունակում է մնալ «Բարսելոնայի» առաջնահերթ տարբերակը՝ հարձակումն ուժեղացնելու համար։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

AS-ի տեղեկություններով՝ չնայած Մարկուս Ռեշֆորդի հնարավոր տեղափոխության մասին լուրերին, հենց Դիասն է մնում հիմնական թիրախը։ Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» գնահատում են 28-ամյա կոլումբիացուն նրա փորձի և առաջնորդական հատկությունների համար։

Անցյալ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դիասի հայրը հարցազրույցում հայտարարել էր, որ իր որդին «Բարսելոնայի» երկրպագու է։

Պատասխանել