
Լևանդովսկուն չեն սիրում թիմում. Լեհ լեգենդ
Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահ, լեհական ֆուտբոլի լեգենդ Յան Տոմաշեվսկին խոսել է Ռոբերտ Լևանդովսկու՝ Բարսելոնայում ունեցած կարգավիճակի մասին։
«Ռոբերտը Բարսայի ֆուտբոլիստների կողմից այնքան էլ սիրված չէ, և Բարսայի լավագույն ֆուտբոլիստները նրան գնդակ չեն փոխանցում։ Եկեք անկեղծ լինենք՝ սա վերջն է։
Լևանդովսկին պետք է անմիջապես լքի Բարսելոնան։ Նա պետք է սկսի նոր էջից, տեղափոխվի ավելի թեթև ակումբ Սաուդյան Արաբիայում, ինչպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից շատերն արեցին, բացառությամբ Մեսսիի։
Նրա դիրքորոշումն անսասան է։ Ռոբերտի իրավունքն է մնալ, բայց նա պետք է գիտակցի, որ հաջորդ մրցաշրջանում նա լինելու է պահեստային խաղացող։
Լևանդովսկին մեկնարկային կազմում չի լինի։ Նա կխաղա միայն հոգնած մրցակիցների հետ, որոնց դեմ Ֆլիկը կփորձի օգտագործել նրա գոլային հոտառությունը։ Բոլոր խոսակցությունները Ռոբերտի՝ թիմակիցների հետ ունեցած ամուր կապի մասին միֆ են»,- ասել է լեհ լեգենդը։
Գրե՛ք մեկնաբանություններում՝ արդյոք համաձայն եք նրա հետ։