
Ակումբ
Լևանդովսկին նոր ցուցանիշ է գրանցել
Բարսելոնայի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գլխի հարվածով կարողացել է գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում:
Այսպիսով, լեհ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում հեղինակեց իր 105-րդ գոլը և այս ցուցանիշով հավասարվեց Նեյմարին, Էվարիստոյին և Զալդուային:
Փաստացի, դա նրան ընդգրկում է Բարսայի պատմության լավագույն 20 գոլ խփողների ցանկում:
Ակումբ տեղափոխվելով իր կարիերայի մայրամուտին, վետերան ֆուտբոլիստը կարողացել է պահպանել իր բարձր կարգը և իր անունը ոսկե տառերով գրել Բարսայի պատմության էջերում՝ ընդամենը 24 գոլի տարբերությամբ հետ մնալով ռմբարկուների թոփ-10-ից: