ad-banner-1

Լևանդովսկին կարող է լքել Բարսելոնան

Բարսելոնայի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակում է մնալ Սաուդյան Արաբիայի ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մի շարք արաբական ակումբներ կրկին դիտարկում են հարձակվողին որպես հավանական տրանսֆերային նպատակ՝ պատրաստ լինելով մեծ ծախսերի գնալ նրա համար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լևանդովսկին վերջին երեք տարիներին դարձել է կատալոնական ակումբի առանցքային խաղացողներից մեկը՝ 147 պաշտոնական խաղում խփելով ավելի քան 100 գոլ։ Նա հատկապես աչքի ընկավ անցած մրցաշրջանում՝ Լա Լիգայում 34 խաղում գրանցելով 27 գոլ։

Չնայած վերը նշված հաջողություններին՝ Բարսելոնան չի բացառում Լևանդովսկուն վաճառելու տարբերակը՝ պայմանով, որ խաղացողը ցանկանա տեղափոխվել և ակումբը ստանա շահավետ ֆինանսական առաջարկ։ Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները գոհ են լեհ հարձակվողի ներկայությունից և պատրաստ են նրան պահել մինչև 2026 թվականը, երբ լրանում է նրա պայմանագրի ժամկետը։

Սակայն եթե Սաուդյան Արաբիայից իսկապես գայթակղիչ առաջարկ ստացվի, որը կհամապատասխանի Բարսելոնայի պահանջած գումարին, ակումբը կարող է լրջորեն քննարկել վաճառքի հարցը։

Այժմ որոշումը մեծապես կախված է հենց Լևանդովսկուց, որը ներկայումս երջանիկ է Բարսայում և չի շտապում հեռանալ։ Այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տվել, որ արաբական ակումբները պատրաստ են խոշոր գումարներ ծախսել աստղային խաղացողների համար։

Արդյոք այս անգամ նրանք պատրաստ են նման ռիսկի գնալ Լևանդովսկիի համար՝ պարզ կլինի առաջիկայում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել