ad-banner-1
լևանդովսկի - բարսելոնա

Լևանդովսկին՝ Յամալի հետ կոնֆլիկտի մասին

Ռոբերտ Լևանդովսկին հարցազրույց է տվել The Times-ին, որտեղ խոսել է իր ապագայի, Բարսայի երիտասարդ տաղանդների՝ հատկապես Լամին Յամալի, և Չեմպիոնների լիգայի մասին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Լևանդովսկին իր ապագայի մասին

«Ինքս շատ ուժեղ եմ զգում։ Եթե թղթի վրա նայեք՝ ինչ եմ անում մարզումներում, ֆիզիկական թեստերում, նույն մակարդակի վրա եմ, ինչ նախկինում։ Շատերն են սխալվում՝ կարծելով, թե 37 տարեկանում ես անկում եմ ապրում։

Լամին Յամալի մասին

«Առաջին անգամ մարզմանը տեսա, երբ Լամինը 15 տարեկան էր։ Մրցաշրջանի վերջն էր, փորձարկումներ էին լինում։ Նա խաղում էր փորձառու ձախ պաշտպանի դեմ և անում էր ինչ ուզում էր։ Նման տաղանդ այդ տարիքում երբեք չեմ տեսել։ Նրա համար ամենամեծ մարտահրավերը ոչ թե հաջորդ տարի է, կամ երկու տարի հետո, այլ երեք տարի հետո կամ ավելի ուշ։ Սոցիալական ցանցեր, ուշադրություն, անընդհատ խաղեր։ Երբ սկսում ես 16 տարեկանում, ես կասկածում եմ՝ արդյոք հնարավոր է 20 տարի բարձր մակարդակում մնալ։ Նույնիսկ եթե 5%-ով նվազի քո ոգին, արդեն դժվար կլինի»։

Երիտասարդների հետ հարաբերությունների մասին

Կային լուրեր, որ սկզբում Լևանդովսկին ու Յամալը փոքր խնդիրներ ունեին, և հարձակվողը դա բացատրեց սերունդների տարբերությամբ․ «Սկզբում ինձ համար մեծ մարտահրավեր էր։ Ես գալիս էի ուրիշ սերնդից։ Պետք էր սովորել՝ ինչպես աշխատել այս սերնդի հետ։ Նախկինում բղավելը մոտիվացիա էր։ Հիմա՝ ոչ։ Եթե շատ բղավես, նրանք նույն արձագանքը չեն ունենում։ Պետք է բացատրես, խոսես»։

Չեմպիոնների լիգայի մասին

«Կարծում եմ, եթե եզրափակիչում խաղայինք, մեծ հնարավորություն կունենայինք հաղթելու։ Բայց սա է ֆուտբոլը։ Երբեմն վերջին քայլն ես բաց թողնում»,– ասաց նա։ «ԱՊԼ֊ի թիմերը ֆավորիտ են, բայց կան նաև Ռեալը, Բարսելոնան, ՊՍԺ-ն…»։

Նշենք, որ այսօրվա հանդիպմանը մասնակցելու դեպքում, Լևանդովսկին կանցկացնի իր 150֊րդ խաղը Բարսայի մարզաշապիկով։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել