
Լևանդովսկիի ապագան Բարսելոնայում
Բարսելոնան չի շտապում որոշում ընդունել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ, որի գործող պայմանագիրը մինչև 2026 թվականն է։
Միաժամանակ, ըստ SPORT-ի, լեհ հարձակվողը ոչ մի առարկություն չունի շարունակելու ակումբում նաև այս մրցաշրջանից հետո, եթե իր ֆիզիկական վիճակը թույլ տա բարձր մակարդակով մրցել։
Սակայն 37 տարեկանում ակումբը նաև պետք է ուշադիր գնահատի, թե ինչպես կզարգանա նրա դերը առաջիկա մրցաշրջաններում։
«Պետք է ամեն ինչ դանդաղ անել և ոչ թե հրապարակային քննարկել։ Նա բավականաչափ խելացի է և հասկանում է երբ և ինչ տեմպով է պետք խոսել այս թեմայի շուրջ», — ասել է Դեկուն։
Հարձակվողը հստակ ընդգծել է, որ բաց է ևս մեկ տարի շարունակելու տարբերակի համար, եթե իրեն 100% պատրաստ զգա։ Որոշումն, ըստ էության, կախված է լինելու նրա ելույթներից և ակումբի ֆինանսական իրավիճակից։
Մինչ Բարսելոնան հետևում է Լևանդովսկու իրավիճակին, ակումբը սկսել է նաև երկարաժամկետ փոխարինող փնտրել։
Այս համատեքստում Խուլիան Ալվարեսի անունը հայտնվել է ցանկում։ Սակայն նրան ձեռք բերելն այս պահին գրեթե անհնար է։
Ալվարեսն ինքը քիչ հետաքրքրված է տեղափոխության մասին խոսակցություններով՝ վերջերս հայտարարելով, որ կենտրոնացած է իր ներկայիս թիմի վրա և ուշադրություն չի դարձնում շուկայական լուրերին։
Առայժմ ամենախելամիտ տարբերակը Լևանդովսկու փորձառությանը ապավինելն է՝ միաժամանակ հետևելով նրա խաղին ու ֆիզիկական պատրաստվածությանը։