
Լեո Մեսսի. Դա կլինի իմ վերջին խաղը
Բարսելոնայի լեգենդ Լեո Մեսսիին հրավիրվել է Արգենտինայի հավաքական սեպտեմբերի միջազգային դադարի ընթացքում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի որակավորման փուլի հանդիպումներին մասնակցելու նպատակով։
Լրագրող Անտոնելլա Գոնսալեսը նրան հարցրել է միջազգային կարիերայի հնարավոր ավարտի մասին։
– Պետք է հարցնեմ, քանի որ Արգենտինան խաղալու է Վենեսուելայի հետ սեպտեմբերին, և շատ խոսակցություններ ու զգացողություններ կան մարդկանց շրջանում, որ դա կլինի Աշխարհի գավաթի որակավորման փուլերում քո վերջին հանդիպումը Բուենոս Այրեսում։ Դու նո՞ւյնպես այդպես ես զգում։
– Այո, դա հատուկ պահ է լինելու, շատ հատուկ հանդիպում ինձ համար, քանի որ կլինի որակավորման փուլի վերջին խաղս։ Ես չգիտեմ՝ կլինեն արդյոք ընկերական կամ այլ խաղեր դրանից հետո, բայց այո, շատ յուրահատուկ խաղ է լինելու, և այդ պատճառով իմ ընտանիքը, կինս, երեխաներս, ծնողներս, եղբայրներս, և շատ այլ բարեկամներ ներկա են գտնվելու։ Դրանից հետո, ինչպես ասացի, չգիտեմ՝ ինչ է լինելու, բայց մենք այդ խաղին գնում ենք նման տրամադրվածությամբ,- ասել է Լեո Մեսսին։