
Գվարդիոլան պատասխանել է Բարսելոնա վերադառնալու մասին հարցին
Լեգենդար մարզիչ Պեպ Գվարդիոլան վերջնականապես փակել է Բարսելոնա վերադառնալու թեման։ Ներկայումս Մանչեսթեր Սիթիի ղեկին գտնվող մասնագետը կտրուկ և հստակ արձագանքել է՝ բացառելով վերադարձի հավանականությունը․
«Ամեն ինչ ավարտված է։ Շատ գեղեցիկ ժամանակներ էին, բայց ավարտված է ամեն բան»։
Գվարդիոլան, որը Բարսայի պատմության ամենահաջողակ մարզիչներից է՝ հաղթելով բազմաթիվ Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսներ, այս հայտարարությամբ վերջակետ դրեց երկրպագուների հույսերին։
Մյուս կողմից, մարզիչը կիսվել է Լամին Յամալի մասին իր կարծիքով՝ նշելով, որ երիտասարդ ֆուտբոլիստին պետք է ժամանակ տալ կայանալու համար։
«Պետք է նրան իր ճանապարհով ընթանալու հնարավորություն տալ։ Թող 15 տարի խաղա, հետո նոր համեմատենք՝ Մեսսիից լավն է, թե՝ ոչ», – ասել է նա՝ հավելելով, որ նման համեմատությունները նույնն են, ինչ նկարչին Վան Գոգի հետ համեմատելն է։
Թեպետ Գվարդիոլան փակեց վերադարձի դուռը, բայց ակնհայտ է՝ նրա կապը Բարսայի հետ դեռ ուժեղ է։