
Այլ
Լապորտան եւ Կումանը հաշտվել են
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան մասնակցում է ակումբի լեգենդ, նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի կազմակերպած «Կումանի գավաթ 2025» գոլֆի մրցաշարին, որի նպատակն է բարեգործական միջոցներ ուղղել «Կրույֆի հիմնադրամին»։
Լապորտան եւ Կումանը հայտարարել են, որ իրենց միջեւ խնդիրներն անցյալում են։
«Կումանը եւ ես խաղաղություն ենք հաստատել։ Ռոնալդի հանդեպ հիացմունք ունեմ, քանի որ նա ոչ միայն Բարսայի լեգենդ է, այլ նաեւ հիանալի մարդ, եւ դա այսօր միավորեց մեզ։ Մենք կիսում ենք նույն զգացմունքները, եւ զգացինք, որ կատարվածը ոչ մի իմաստ չունի»,- ասել է Լապորտան։
«Ամենակարեւորը Բարսան է։ Ես վստահ եմ, որ կյանքում հաճախ կան ավելի կարեւոր բաներ, քան երկու անձանց միջեւ կոնֆլիկտը»,- ավելացրել է Կումանը։