
Լապորտան՝ Լամինի 18-ամյակի երեկույթի մասին
Ժոան Լապորտան խոսել է Լամին Յամալի ծննդյան երեկույթի մասին:
«Ինձ տխրեցնում է միայն այն, որ ես չեմ մասնակցել Լամինի երեկույթին։
Դա փակ փարթի էր, և Լամինը գիտի, որ նրա արած բոլոր գործողություններն այսուհետ լինելու են խոշորացույցի տակ։ Ինձ համար՝ նա պարզապես երեկույթ էր կազմակերպել և տոնում էր 18-ամյակը։ Հիանալի միջոցառում էր, նրանք շատ են զվարճացել, շատ էլեգանտ էին հագնված։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Նրանք 18 տարեկան են։ Իրենք են ընտրում այդ ոճը, որն իր զվարճալի կողմն ունի։ Յամալը երեկոն անցկացրել է ընկերների, համաշխարհային արվեստի և նորաձևության ներկայացուցիչների, Յութուբերների, ինֆլյուենսերների, Տիկտոկերների և երգիչների հետ։
Այդ տեսանկյունից՝ ես գովում եմ նրան լավ կազմակերպած փարթիի համար։ Դրանից հետո նա եկել է մարզման և մարզվել լիովին լրջությամբ մյուս ֆուտբոլիստների նման։
Քննադատելու ոչինչ չկա, հակառակը՝ ես շնորհավորել եմ նրան և ուրախ եմ, որ Յամալը հաճույք է ստացել այդ երեկոյից»,- ասել է Լապորտան։