ad-banner-1
ֆլիկ - լապորտա

Լապորտան՝ ֆուտբոլի աստծու, Մեսսիի և Ֆլիկի մասին

Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ծավալուն հարցազրույց է տվել՝ պատասխանելով ոչ այդքան խիստ ֆուտբոլային հարցերի, որի երեք մասերը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Ո՞վ է ֆուտբոլի աստվածը։ Յոհան Կրոյֆը։

Մեսսիի հետ ունեցել ենք հիանալի հարաբերություններ, որոնք վատթարացան, երբ չկարողացանք երկարաձգել նրա պայմանագիրը, բայց մենք նորից բարելավում ենք այն։ Հուսով ենք, որ նա կստանա այն մեծ պատիվը, որին իրոք արժանի է։

Հանսի Ֆլիկը նման է Գլադիատորի, նա հիշեցնում է ինձ Ռասել Քրոուին։ Նա պահանջկոտ է, բայց զգայուն, հզոր մարզիչ և հիասքանչ անձնավորություն։ Շատ հարմարավետ եմ զգում նրա հետ աշխատելիս»։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։