
Ակումբ
Յամալը Լապորտային բուրգեր է հյուրասիրել
Ինչպես գիտեք, երեկ տեղի ունեցավ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, որին ներկա էր նաև Բարսելոնայի պատվիրակությունը։
Մրցանակաբաշխությունից հետո տված հարցազրույցում Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան կիսվել է հետաքրքիր միջադեպով․
«Ամբողջ օրը գրեթե ոչինչ չէինք կերել՝ ճանապարհորդության և մրցանակաբաշխությանը նախապատրաստվելու պատճառով, շատ քաղցած էինք։ Օդանավակայանի ճանապարհին Լամինը տեսավ մի տեղ, որտեղ բուրգերներ էին վաճառում։ Մենք կանգնեցինք, և նա Կուբարսիի հետ դուրս եկավ բոլորի համար ուտելիք գնելու, և մենք դրանք կերանք ճանապարհին։ Շատ համեղ էր»։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ Kopa մրցանակին։