ad-banner-1
լապորտա - բարսելոնա

Լապորտա․ Ես առանձնապես խելացի կամ սեքսուալ չեմ

Կատալոնական Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ծավալուն ու շատ հետաքրքիր հարցազրույց է տվել, որի առաջին մասը՝ այստեղ, երկրորդ մասը՝ այստեղ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Ես լավ զուգընկեր չեմ։ Հավանաբար՝ լավն եմ միայն անկայուն մարդկանց համար։

Եսասեր չեմ, թեպետ բոլորս էլ ունենք այդպիսի մի կտոր։ Ես պաշտպանում եմ այն ամենն, ինչին հավատում եմ, սիրում եմ կրքով, և երբ սիրում եմ, կապ չունի՝ դա մարդիկ են, թե Բարսան, անում եմ դա ամբողջ ինքնությամբ։

Ես առանձնապես խելացի կամ սեքսուալ չեմ, պարզապես հնարամիտ և խարիզմատիկ։

Միշտ լսում եմ մարդկանց, որոնց վստահում եմ՝ աշխատակազմի ղեկավարին, խորհրդին, իմ երեխաներին։ Ես կառավարում եմ մեծ մտքեր, բայց վերջնական որոշումն իմն է, և այդ պատասխանատվությունն ինձ չի վախեցնում»։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։