
Լա լիգայի 50 ֆուտբոլիստ Գարսիայի և Ռեշֆորդի իրավիճակում են
Laliga EA Sports 2025/26-ը բացում է վարագույրն այսօր՝ օգոստոսի 15-ին, ուրբաթ, սակայն գրանցումների հարցում դեռ շատ անելիք կա։ Քանի որ մրցաշրջանի առաջին խաղերը մոտ են, որոշ թիմեր երաշխիք չունեն, որ կարող են իրենց ամառային նորեկներին դաշտ դուրս բերել, ինչը նրանց անբարենպաստ վիճակում է դնում մրցաշրջանի սկզբում։
Թեև Ժոան Գարսիայի և Մարկուս Ռաշֆորդի գրանցումները Բարսելոնայի կազմում ամենաշատն են քննարկվում, այլ թիմերի վիճակն էլ ավելի տագնապալի է։ Ամենալուրջ դեպքը Լևանտեինն է, որը լիգայի մեկնարկից մեկ օր առաջ ընդամենը 12 գրանցված խաղացող ունի, որոնցից երկուսը գրանցվել են հենց այս առավոտ։
Լևանտեն միակը չէ։ Խետաֆեն, 13 գրանցված ֆուտբոլիստով, և Սևիլիան, 15-ով, նույնպես աշխատում են ժամանակի դեմ՝ թարմացնելու իրենց հայտացուցակները։
Ընդհանուր առմամբ, Լա լիգայի թիմերի ֆուտբոլիստներից ավելի քան 50-ն այս պահին դեռ գրանցված չեն։