ad-banner-1
Ժյուլ Կունդե – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Կունդե. Նա գերազանց խաղ անցկացրեց

Լա լիգայի 6-րդ տուրում Ռեալ Սոսիեդադին 2։1 հաշվով հաղթելուց հետո Ժուլ Կունդեն պատասխանել է լրագրողների հարցերին.

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Դժվար խաղ էր։ Կարծում եմ՝ վերջին 25 րոպեներին շատ տանջվեցինք։ Լավ չէինք կառավարում գնդակը։ Առաջին 70 րոպեներին, կարող եմ ասել, որ շատ լավ էր, շատ պահեր ունեինք և կարող էինք խփել ավելի շատ գոլեր։

Սոսիեդադի դարպասապահը նույնպես գերազանց խաղ անցկացրեց։ Շատ պահեր ստեղծեցինք գոլեր խփելու համար։ Բայց, կարևորը հաղթանակն է։

Ուրախ եմ Լամինի համար, և ուրախ եմ նրա վերադարձի համար, քանի որ շատ ունեինք Յամալի կարիքը»,- ասել է Կունդեն

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։