ad-banner-1
շտեգենը-նոր-ակումբ-է-փնտրում

Կտրուկ շրջադարձ․ Տեր Շտեգենը չի հեռանա Բարսելոնայից

Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերջին օրերին մարզվել է մարզասրահում։ Թվում էր, թե դարպասապահի բացակայությունը լիարժեք մարզումներից կապված է ֆուտբոլիստի և ակումբի հակամարտության հետ (Բարսելոնան Տեր Շտեգենին չի դիտարկում որպես հիմնական դարպասապահ), սակայն պարզվեց, որ դա այդպես չէ։ Իրականում 33-ամյա դարպասապահի մոտ մեջքի բավականին լուրջ խնդիրներ են հայտնաբերվել։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին

Ներկայումս տեր Շտեգենը և բժիշկները փորձում են ընտրել լավագույն լուծումը պահպանողական բուժման և վիրահատության միջև։ Վիրահատական միջամտության դեպքում դարպասապահը բաց կթողնի մոտ չորս ամիս, գրում է իսպանական Sport-ը։ Այսպիսով, Մարկ-Անդրե տեր Շտեգենը այս ամառ չի հեռանա Բարսելոնայից։ Նա կվերականգնվի և, հնարավոր է, նոր թիմ կփնտրի ձմռանը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ կանոնավոր խաղալու համար։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել