
Կրոյֆը՝ Ալբայի, Պիկեի ու Բուսկետսի հեռանալու մասին
Diario Sport-ը հյուրընկալվել է Յոհան Կրոյֆի համալսարանում և հարցազրույց ունեցել նրա որդու՝ Յորդի Կրոյֆի հետ, որը Ժոան Լապորտայի օրոք աշխատել է Բարսելոնայում։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Վիճակագրորեն՝ կազմի 90 տոկոսը կազմվել է վերջին երկու մրցաշրջանների ընթացքում, և, բնականաբար, գրանցած արդյունքների համար գովասանքի են արժանի ֆուտբոլիստները և մարզիչները։ Ֆուտբոլիստների համար առաջին մրցաշրջանը համեմատաբար բարդ է լինում, քան հաջորդ երկուսը, բայց նրանք կարողացան հասնել մարզավիճակի գագաթնակետին և խաղալ շատ լավ ֆուտբոլ։ Եվ այո, երբ տեսնում եմ թիմի խաղը, մտածում եմ Մատեուի և Չավիի հետ աշխատանքի մասին։
– Երբ եկաք ակումբ, ինչ տեսաք, ինչպես վերլուծեցիք, և ինչ ճանապարհ ընտրեցիք։
– Երբ դու ունես Մեսսիին, կարևոր չէ՝ 25 պաշտպան կա՞ դաշտում, դու ուղղակի գնդակը տալիս ես նրան, նա կորոշի, բայց, իհարկե, եթե նա այլևս քո թիմում չէ, ավելի երկար ժամանակ է պետք գնդակը մրցակցի կիսադաշտ հասցնելու համար, մրցակիցը ավելի հետ է քաշվում, և ամեն ինչ բարդանում է։ Երբ դու չունես այդ հատուկ կրեատիվը, ֆուտբոլը բարդանում է։ Մենք հասկացանք, որ հատկապես եվրագավաթների խաղերում, մենք բարձր մակարդակի վրա չենք գնդակը կորցնելուց հետո պաշտպանություն վերադառնալու հարցում։
Կոնկրետ կոնցեպտներ պետք է դարձնեինք ավելի ժամանակակից, միշտ պահպանեինք մեր Բարսայի ԴՆԹ-ն 100 տոկոսով, որպեսզի մրցունակ լինենք։ Որոշ որոշումներ ցավոտ էին։
Եթե հարցնեք ամենաբարդ պահի մասին, դա միշտ կլինի ակումբի հետ ամեն ինչ հաղթած, ակումբը տպավորիչ ձևով զարգացրած լեգենդների հետ խոսելը, քանի որ նրանք լեգենդներ են, որոնք իրագործել են երազանքները, որոնք մենք բոլորս չենք կարողացել իրականացնել։
– Խոսում ենք Բուսկետսի ու Ալբայի մասի՞ն
– Այո, կամ Պիկեի։ Նրանց հետ խոսելը, ասելը, որ ակումբը պետք է սկսի մտածել վաղվա մասին, միշտ շատ բարդ է։ Ցավոտ է նման բան ասել, քանի որ նրանք կուռքեր են։
– Ինչպե՞ս էին ընդունում։
– Դու նման բաներ չես ուզում լսել, և դժվար է, և ցավեցնում է։ Հետո պահ է գալիս, որ նրանք ընդունում և հասկանում են, որ սեղանի հակառակ կողմում լինելու դեպքում գուցե նրանք նույնպես նույն գաղափարն ունենային։ Շատ բարդ պահ է, այն միշտ արվել է լիակատար հարգանքով։ Նրանք հասկանում էին, և ամենից շատ, սուպեր էլեգանտ էին իրենց պահում։ Հաճախ մարդիկ չեն տեսնում իրականությունը, բայց ֆուտբոլիստները հսկայական ջանքեր են գործադրել ակումբի համար՝ հրաժարվել աշխատավարձից, ակումբի ունեցած պարտավորություններից։ Շատ մարդիկ նման բան չէին անի։ Այդպես հաճախ չի լինում։