ad-banner-1
յորդի-կրոյֆ-հոլանդ-ինյիգո-մարտինես

Կրոյֆն ասել է՝ որ ֆուտբոլիստի մասին էին երազում Բարսայում

Շարունակում ենք ներկայացնել Բարսելոնայի նախկին սպորտային խորհրդական Յորդի Կրոյֆի ծավալուն հարցազրույցը Diario Sport-ին։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

– Ինչպես միշտ՝ ակադեմիայի սաներ և միայն լավագույնների տրանսֆերներ։

– Երբ նշում ես Բարսայի անունը, մարդկանց աչքերը փայլում են։ Դա նրանց կյանքի երազանքն է։ Հետո բոլորը գիտեն ակումբի տնտեսական իրավիճակը։ Պետք է համաձայնվեն ավելի ցածր առաջարկի։ Բայց, միևնույնն է, ուզում են գալ։

– Այո, բայց առանց Լա Մասիայի․․․ այն փրկե՞ց Բարսային։

– Այո, կարծում եմ։ Քանի որ ի հայտ եկող բացառիկ տաղանդներն անհավանական են։ Ավելին, երբ ակադեմիայի սանն իրագործում է երազանքը առաջին թիմում նորամուտը նշելով, նա չի խաղում մտքով, որ պետք է լավ հանդես գա այլ ակումբում մեծ պայմանագրի առաջարկ ստանալու համար։ Ոչ։ Բարսան նրա վերջնակետն է։ Այն թիմ է, որտեղ մարդիկ ուզում են լինել ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանք ցանկանում են կարիերան ավարտել այստեղ։ Այլ թիմերում, որոնց ես անվանում եմ տրամպլինային, այդպես չէ։ Նիդեռլանդները տրամպլինային լիգա է, քանի որ մարդիկ երազում են այնտեղից տեղափոխվել երկու-երեք եվրոպական թոփ առաջնություններ։ Բայց հենց այնտեղ, Այաքսը, օրինակ, վերջին կետն է։ Բայց Բարսան գագաթնակետն է և լիգայի, և ակումբի տեսանկյունից։

– Ի՞նչ ունի Լա Մասիան։

– Ես միշտ դրականորեն զարմացած եմ նրանց անհատականությամբ։ Կուբարսին՝ որքան հեշտությամբ է նա ֆուտբոլ խաղում այդ տարիքում։ Այո, կլինեն բարելավելու տեղեր, իհարկե, դրա համար են նրանք երիտասարդ, և նրանք պետք է վերելքների ու վայրէջքների պրոցեսով անցնեն, որպեսզի զարգանան։

– Իսկ Ինյիգո Մարտինեսի տարբերակն ինչպես հայտնվեց։

– Ես հաճախ հորս հարցնում էի՝ առաջին բանը, որ դու արեցիր Բարսա գնալուց հետո, բասկ ֆուտբոլիստի ձեռք բերելն էր։ Նա միշտ ասում էր՝ բասկերը առաջ մտածող մարդիկ են, չեն վախենում ռիսկից։ Ինքնություն ունեն։ Ամեն եղանակի կխաղան։ Մրցունակ ու պայքարող ֆուտբոլիստներ են։ Եվ հայրս, երբ վերադարձավ Բարսա, խաղաց այնպիսի ֆուտբոլ, որ մարդիկ մտածում էին խենթություն է, մինչև արդյունքը երևաց, և նա դարձավ հանճար։ Բայց այդ սահմանագիծը շատ բարակ է։

Ինյիգոն ֆուտբոլիստ է, որը տեսնում է երկնքում սավառնող երիտասարդի, բռնում նրա ականջից և արթնացնում, բայց եթե տեսնի որ դու ընկել ես, նա առաջինը քեզ կբարձրացնի,- Կրոյֆ

– Դուք պետք է նրա հետ պայմանագիր կնքեիք։

– Ճիշտ է, որ մենք նրա տեղափոխությունից մի տարի առաջ արդեն շատ էինք հավանում։ Խնդիրը ֆեյր փլեյի բացակայությունն էր։ Նա սպասեց։ Ալեմանին գիտեր, Չավին՝ նույնպես, նախագահը՝ նույնպես։ Նա այն ֆուտբոլիստն էր, որին մենք ռադարում արդեն ունեինք։ Ինչո՞ւ։ Քանի որ ձախլիկ է, բնավորություն ունի։ Եվ կարծում եմ, ներքուստ առաջատարի բնավորություն ունի, որը մարդիկ չեն կարող պատկերացնել։

– Ոգևորիչ է նրա խաղը դիտելը

– Եթե նա կիրակի խաղացել է և ուրախ չէ, երկուշաբթի օրը ավելի շատ է աշխատում, քան ուրբաթ արել էր։ Դա օրինակ է, որին պետք է հետևել։ Դա ստեղծում է մրցակցություն։ Մենք փնտրում էինք նաև նման առաջնորդությունը։

– Կա՞ր որևէ անհնար տրանսֆեր։

– Ճիշտ է, որ մենք երազանք ունեինք։ Մենք երազում էինք ունենալ Հոլանդին ․․․ ունենալ ֆուտբոլիստ, որը արդյունք ցույց կտա, որը բրենդ է։ «Մենք վերադարձել ենք, մենք այստեղ ենք պայքարելու ամեն ինչի համար» ասող ֆուտբոլիստ։ Բայց դա անհնար գործարք էր։ Կապ չունի՝ որքան պատրաստակամ կլիներ այդ ֆուտբոլիստը։ Տրանսֆերը չէր կարող տեղի ունենալ։ Լևանդովսկու դեպքում, կարծում եմ, հիանալի որոշում էր, քանի որ նա գալու էր, գոլեր խփեր, արդյունք ցույց տար։

Կարդացեք նաև Յորդի Կրոյֆի հարցազրույցի առաջին մասը՝ ԱՅՍՏԵՂ, երկրորդը՝ ԱՅՍՏԵՂ, երրորդը՝ ԱՅՍՏԵՂ։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել