
Տրանսֆերներ
Կրիստենսենը կարող է տեղափոխվել Իտալիա
Քանի որ Բարսելոնայում ներկա պահին կան 5 ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում, ակումբը մտադիր է վաճառել առնվազն նրանցից մեկին:
Կրիստենսենը թիմը լքելու գլխավոր հավակնորդն է, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում ֆուտբոլիստի մոտ հաճախակի են վնասվածքները:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրություն է ցուցաբերում Միլանը:
Իտալական ակումբը փնտրում է փորձառու պաշտպանի, և Կրիստենսենը, որը խաղացել է մի շարք առաջատար ակումբներում, կարող է իր հարուստ փորձով մեծ օգուտ տալ թիմին:
Բարսան կարող է նույնիսկ բավարարվել նվազագույն գումարով՝ գիտակցելով, որ դանիացի խաղացողի աշխատավարձի ծախսերից ազատումը կարող է շատ ավելի կարևոր լինել: