
Ակումբ
Իսպանիայի հավաքականի մարզիչը խոսել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների մասին
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է այս տարվա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը։ Մասնագետին հարցրել են «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պեդրիի և Լամին Յամալի հնարավորությունների մասին։
«Ես կցանկանայի, որ մրցանակը ստանար իսպանացի խաղացող։ Նրանք երկուսն էլ շատ լավն են, և ես նրանց նկատմամբ հատուկ կապվածություն ունեմ, քանի որ նրանք երկուսն էլ իմ ղեկավարությամբ են նորամուտը նշել. Լամինը՝ հիմնական թիմում, իսկ Պեդրին՝ երիտասարդական թիմում», — դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է Marca-ն։