
Այլ
Ինյակի Ուիլյամս․ «Բարսան արշավ էր սկսել եղբորս դեմ»
Աթլետիկի հարձակվող Ինյակի Ուիլյամսը խոսել է փոքր եղբոր՝ Նիկո Ուիլյամսը Բարսելոնա չկայացած տրանսֆերի մասին:
«Մենք բոլորս գիտենք, թե ինչպես է կառուցված ֆուտբոլային աշխարհը, և ինչ ճնշում էին նրանք (Բարսան) փորձում գործադրել Աթլետիկի բոլոր երկրպագուների և եղբորս վրա։ Նրանք լրատվամիջոցներում արշավ սկսեցին՝ հավանաբար մտածելով, որ դա իրենց ձեռնտու կլինի։ Այդ ամբողջ իրարանցումը շատ վնաս հասցրեց և ավելորդ շփոթություն առաջացրեց։ Այն ամենը, ինչ ասվեց լրատվամիջոցներում և տարածվեց սոցիալական ցանցերում, պարզապես ճշմարտությանը չէր համապատասխանում»։
Հիշեցնենք, որ չկայացած տրանսֆերի մասին խոսել էր նաև կատալոնական թիմի նախագահ Ժոան Լապորտան: