ad-banner-1

Ինչու՞ Ֆերմին Լոպեսը չհեռացավ․ Պատճառը հայտնի է

Հայտնի են դարձել այն պատճառները, որոնք ստիպել են Բարսելոնայի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին մնալ ակումբում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի Չելսին փորձել է ձեռք բերել իսպանացի կիսապաշտպանին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ինչպես հաստատում է Diario Sport-ը, Լոպեսը կասկածում էր, թե արժե՞ արդյոք հեռանալ Բարսելոնայից։ Խաղացողը վերջնական որոշում է կայացրել մնալու մասին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ զրույցից հետո։

Զրույցի ընթացքում Լոպեսը խոստովանել է, որ անցած մրցաշրջանում իրեն թերագնահատված է զգացել, ինչի հետ համաձայնել է Ֆլիկը։ Միևնույն ժամանակ, մարզիչը նշել է, որ չնայած դրան, Ֆերմինը շատ կարևոր է իր համար։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Լոպեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել