ad-banner-1

Ինչու՞ Ինյիգո Մարտինեսը որոշեց լքել Բարսելոնան

Ինյիգո Մարտինեսի՝ Բարսելոնայից Ալ Նասր տեղափոխությունը շատերի համար անակնկալ էր։ Իսպանացի պաշտպանն ակնհայտ պատճառ չուներ հեռանալու, հատկապես այն դեպքում, երբ Հանսի Ֆլիկի վստահված խաղացողներից մեկն էր դարձել։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սակայն Ասիայում անցկացրած նախամրցաշրջանի շրջագայությունից ընդամենը մի քանի օր անց նա հայտարարեց իր հեռանալու մասին։

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։

Ինչպես գրում է SPORT-ը, պատմությունը սկսվել էր պաշտոնական հայտարարությունից մոտ 20 օր առաջ։ Սաուդյան Արաբիայից նրան առաջին անգամ զանգահարել էին՝ հնարավոր տեղափոխության հարցով։ Շուտով նաև հստակ առաջարկ ստացավ՝ տարեկան շուրջ 20 միլիոն եվրո աշխատավարձով երկու տարվա պայմանագիր։ Ընդհանուր առմամբ, Մարտինեսը կարող էր վաստակել մոտ 40 միլիոն եվրո, ինչը կյանքի ամբողջական փոփոխություն էր 34-ամյա ֆուտբոլիստի համար։

Բարսելոնայում նրա աշխատավարձը մոտ 6 միլիոն եվրո էր, և պայմանագրի ժամկետի ավարտին մեկ տարի էր մնում։ Երբ նա քննարկեց երկարաձգման հնարավորությունը սպորտային տնօրեն Դեկուի հետ, ապագայի վերաբերյալ հստակ երաշխիքներ չստացավ։ Սա մեծ դեր խաղաց Մարտինեսի համաձայնության հարցում։ Ասիական շրջագայությունից վերադառնալու ժամանակ ինքնաթիռում նա լուրը փոխանցեց Ֆլիկին և մի քանի մտերիմ խաղընկերների։

Հակառակ որոշ լուրերի՝ նրա պայմանագրում արձակման դրույթ (release clause) չէր եղել։ Բարսելոնայի ղեկավարությունը պարզապես որոշեց թույլ տալ խաղացողին հեռանալ՝ հարգանքի նշան ցույց տալով, միաժամանակ ազատվելով նրա աշխատավարձի բեռից։

Մեծ կորուստ Բարսելոնայի համար

Ֆլիկը շատ դժգոհ էր այս զարգացումից․ նա Մարտինեսին գնահատում էր ոչ միայն պաշտպանական բարձր որակի, այլ նաև՝ երիտասարդ թիմի համար առաջնորդ լինելու հատկությունների համար։

Ակումբի ղեկավարությունը այս քայլը համարեց նվիրված ֆուտբոլիստին արված բարի ժեստ, բայց քննարկման տեղիք կա՝ արդյո՞ք ճիշտ էր այսքան հեշտ բաց թողնել մեկնարկային կազմի առանցքային պաշտպանին։

Այժմ Մարտինեսը պատրաստվում է ցուցադրել փորձառությանը Սաուդյան Արաբիայում, և ամենայն հավանականությամբ, երկու տարվա պայմանագրից հետո կավարտի կարիերան։ Իսկ Բարսելոնայի պաշտպանական գծում նրա բացակայությունը արդեն լուրջ խնդիրներ է առաջացնում։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել