Բարսելոնան հրաժարվել է գլխավոր թիրախի հանդեպ հետաքրքրությունից
Վերջին շրջանում հայտնի էր, որ Բարսելոնան ուշադրությամբ հետևում է Աթլետիկո Մադրիդի հարձակվող Խուլիան Ալվարեսին։ 25-ամյա արգենտինացի հարձակվողը դիտարկվում էր որպես իդեալական թեկնածու՝ փոխարինելու Ռոբերտ Լևանդովսկիին, որի պայմանագիրը ավարտվում է այս միցաշրջանի վերջում։
Ֆուտբոլիստին ձեռք բերելը դժվար էր լինելու, քանի որ Աթլետիկոն նրան գնել է ընդամենը մեկ տարի առաջ, և վաճառքի համար կպահանջվեր հսկայական առաջարկ։

Բարսելոնան այլևս առաջնահերթ չի համարում Ալվարեսին
Ինչպես տեղեկացնում է SPORT-ը, կատալոնացիները որոշել են նվազեցնել հետաքրքրությունը Ալվարեսի նկատմամբ։ Խուլիանը գրավել էր Բարսայի ուշադրությունը իր տարիքով ու որակներով։ Նրա՝ Աշխարհի գավաթի ելույթները Քաթարում տպավորիչ էին, իսկ Աթլետիկոյում նա ցույց է տվել հիանալի խաղային դրվագներ։
Սակայն, ըստ հրապարակման, կատալոնացիներին չի բավարարվել նրա խաղը վերջերս կայացած Բարսա – Աթլետիկո Մադրիդ հանդիպման ժամանակ, և նա այլևս չի համարվում հաջորդ մրցաշրջանի առաջնահերթ թիրախ։ Ավելին, նշվում է, որ Ալվարեսը այն ոճի հարձակվող չէ, որին փնտրում է Բարսելոնան։
