Բարսելոնան պահանջում է արդարություն
Բարսելոնա 2-1 Ֆրանկֆուրտ խաղը շատ քննարկվեց։ Այն Չեմպիոնների լիգայում առաջին հանդիպումն էր, որ անցկացվեց նոր Կամպ Նոուում, և դրանից բացի այս հանդիպումը շատ քննարկվեց 2022 թվականի Բարսելոնա 2-3 Ֆրանկֆուրտ խաղի պատճառով, երբ Այնտրախտի երկրպագուները սոսիոներից 30000 տոմս էին գնել։
Այս խաղում Բարսայի ղեկավարությունը շատ սահմանափակումներ մտցրեց տոմսերի գնման և մարզադաշտ մուտք գործելու մեջ, որպեսզի ապահովությունը պահպանեն և պատմությունը չկրկնվի, և տոմսերի հարցում Բարսելոնան հաջողեց։
Ըստ Confidencial-ի` Այնտրախտի երկրպագուները Կամպ Նոուի շինարարական աշխատանքներով զբաղվող Limak-ի որոշ աշխատողների օգնությամբ մարզադաշտ են բերել իրենց հետ պայթուցիկներ, որոնք խաղի ընթացքում նետել էին կատալոնացի երկրպագուների վրա։
Ակումբը մանրամասն ուսումնասիրել է գերմանացի երկրպագուներին հատկացված հատվածը, և արդյունքները բավականին մտահոգիչ էին։ Այդ հատվածում կապտանռնագույնների երկրպագուներից բաժանող արգելապատնեշները կոտրված էին, նստարանների շարքեր էին պոկված, իսկ այցելու թիմի համար նախատեսված փակ զուգարանային տարածքներն էլ վնասված էին։ Մի քանի կառույցներ նույնպես վնասվել էին, և տարածքը լի էր Այնտրախտ Ֆրանկֆուրտի պիտակներով։ Ակումբի աշխատակիցները հետագայում հաստատեցին, որ հյուրերի բաժնում յոթ պայթուցիկներ էին բռնկվել։
SPORT-ի վերջին զեկույցի համաձայն՝ կատալոնական ակումբը ՈՒԵՖԱ-ին ներկայացրել է մանրամասն զեկույց, որտեղ պարզաբանված է ստադիոնում առաջացած լայնածավալ վնասը՝ հույսով, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը կձեռնարկի կոշտ կարգապահական միջոցներ։
