ad-banner-1

Ի՞նչն է զայրացնում Կունդեին Բարսայի երիտասարդների մեջ․ Ֆրանսիացին անկեղծացել է

Բարսելոնայի պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է իր թիմակից երիտասարդ խաղացողների մասին։ Կապտանռնագույնների կազմում շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, որոնցից մի քանիսի անվան հետ են կապվում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի հաջողությունները։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

«Հանդերձարանում մեր երիտասարդ խաղացողները երեխաների պես են իրենց պահում։ Այնքան աղմուկ են անում, որ գլխացավ է սկսվում», – La Vanguardia-ն մեջբերում է 26-ամյա ֆրանսիացու խոսքերը։

Վերջերս Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր է կնքել կատալոնական գրանդի հետ․ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։ Կիրակի՝ օգոստոսի 31-ին, Լա Լիգայի երրորդ տուրի շրջանակում Բարսելոնան արտագնա խաղ կանցկացնի Ռայո Վալեկանոյի դեմ։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել