
Հոլանդացի լեգենդը խոստովանել է, որ Բարսայում խաղալու ցանկություն է ունեցել
Ռոբին վան Պերսին համարվում է 21-րդ դարի եվրոպացի լավագույն հարձակվողներից մեկը։ Հանդես գալով այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Արսենալը և Մանչեսթեր Յունայթեդը, վան Պերսին Պրեմիեր լիգայի 280 խաղում դարձել է 144 գոլի հեղինակ և ժամանակին համարվել է առաջնության լավագույն հարձակվողներից մեկը։
Սակայն վան Պերսիի կարիերան կարող էր բոլորովին այլ կերպ դասավորվել, քանի որ ֆուտբոլիստը վերջերս խոստովանել է, որ երազել է հանդես գալ Բարսելոնայում։
Վան Պերսին ցանկացել է խաղալ Բարսելոնայում
«Ես միշտ ցանկացել եմ խաղալ Բարսելոնայում, միշտ հույս եմ ունեցել, որ դա իրականություն կդառնա և միշտ մտածել եմ՝ արդյոք հնարավոր է դա իրականացնել, քանի որ դա իմ իսկական երազանքն է», – ասել է վան Պերսին, փոխանցում է լրագրող Այիմ Դերիքը։
Հոլանդացին նաև խոստովանել է, որ Բարսելոնան իր ծառայություններով հետաքրքրվել է Ֆեներբահչե տեղափոխվելուց վեց ամիս անց։ Վան Պերսին Ֆեներբահչեին միացել է 2015 թվականի ամռանը, այնպես որ Բարսելոնան, ենթադրաբար, նրանով հետաքրքրված է եղել 2016 թվականի սկզբին։
«Հիշում եմ, որ Ֆեներբահչե տեղափոխվելուցս վեց ամիս անց Բարսայի կողմից կարճատև հետաքրքրություն կար, և ես հույս ունեի, որ գործարքը կկայանա», – ասել է նա։
Վան Պերսին ավելացրել է, որ հիասթափվել է, երբ իր գործակալը հայտնել է, որ գործարքը չի կայանալու։
«Հիանալի կլիներ, եթե տեղափոխությունը կայանար, բայց գործակալս զանգահարեց և ասաց, որ դա դեղի չի ունենա», – խոստովանել է նա։
Արդյունքում վան Պերսին Ֆեներբահչեում հանդես եկավ մինչև 2018 թվականը՝ մասնակցելով 87 հանդիպման։ 2018-ին նա վերադարձավ իր հարազատ Ֆեյենորդ, իսկ մեկ տարի անց ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։
Ներկայումս հոլանդացին մարզում է Ֆեյենորդի հիմնական թիմը. այս պաշտոնը նրան վստահվել է այս տարվա սկզբին։
Ավելի վաղ պատմել էինք, որ կապտանռնագույնները Անգլիայում իրենց համար նոր հարձակվող են գտել։