ad-banner-1
Հանսի Ֆլիկ

Հնարավոր հեռացում․ Ֆլիկը դժգոհ է Բարսայի մեկնարկային կազմի ֆուտբոլիստից

Կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը դժգոհություն է հայտնել պաշտպան Ալեխանդրո Բալդեի մարզավիճակից և կոչ է արել ակումբի ղեկավարությանը քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը, հայտնում է Don Balon-ը։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Գերմանացի մասնագետի ժամանումից հետո ձախ պաշտպանական գիծը դարձել է անհանգստության մշտական աղբյուր։ Նախկինում Եվրոպայի ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն համարվող Բալդեն վերջին շրջանում անկում է ունեցել, հաճախ է վնասվածքներ ստանում և անորոշ հանդես գալիս պաշտպանությունում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է լսել առաջարկներ 22-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ, մինչդեռ Ֆլիկը արդեն փնտրում է այդ դիրքում ավելի հուսալի խաղացող։

Մարտինի առաջխաղացումը

Մինչ Բալդեն կորցնում է վստահությունը, նրա մրցակից՝ 23-ամյա Ժերար Մարտինը, արդյունավետորեն օգտագործում է իրեն տրված հնարավորությունը։ Նրա կարգապահ և հավասարակշռված խաղը պաշտպանությունում լավ տպավորություն է թողել Ֆլիկի վրա։ Մարզչի կարծիքով՝ հենց նման որակներ են անհրաժեշտ թիմին՝ խուսափելու համար այն սխալներից, որոնք արժեցել են միավորներ առանցքային հանդիպումներում։

Ուլտիմատում՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին

Ֆլիկի քննադատության թիրախում է հայտնվել նաև Ժյուլ Կունդեն։ Ֆրանսիացի պաշտպանը, որը վերջին շրջանում մի շարք գոլային սխալների հեղինակ է եղել, ստացել է երեք ամիս՝ վերականգնելու իր նախկին մարզավիճակն ու ապացուցելու վստահելիությունը։ Հակառակ դեպքում ակումբը ձմռանը կքննարկի նրան մեկնարկային կազմից հանելու տարբերակը։

Anna

Հեղինակ՝ Anna