ad-banner-1

Հերթական վնասվածքը Բարսելոնայի կազմում

Բարսելոնայի պաշտպան Ժյուլ Կունդեն մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական գնահատականների, կարող է շուրջ երեքից չորս շաբաթ դուրս մնալ խաղադաշտից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է Վիլյառեալի դեմ արտագնա հանդիպման ընթացքում՝ Լա Սերամիկա մարզադաշտում, ինչից հետո ստիպված է եղել փոխարինվել։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ֆուտբոլիստը խաղի ընթացքում զգացել է ցավ աջ ազդրի հետնամասում և ակնհայտ դժգոհությամբ լքել խաղադաշտը։ Թեև բժշկական վերջնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ, թիմի ներսում ակնկալիքները դրական չեն։

AS պարբերականի տեղեկություններով՝ Կունդեի վերականգնումը կարող է տևել 3–4 շաբաթ, ինչը գրեթե լիովին բացառում է նրա մասնակցությունը Իսպանիայի Սուպերգավաթին։

Ստեղծված իրավիճակում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ստիպված է դիտարկել աջ պաշտպանի դիրքի այլընտրանքային տարբերակներ։ Թիմում այդ դիրքի բնական փոխարինող չկա, սակայն նախորդ հանդիպումներում փորձարկվել են Էրիկ Գարսիան և Մարկ Կասադոն։

Ամենահավանական տարբերակը Էրիկ Գարսիայի օգտագործումն է աջ եզրում․ նա արդեն հանդես է եկել այդ դիրքում և դրական տպավորություն թողել մարզչական կազմի վրա։ Գարսիայի եզր տեղափոխվելու դեպքում Ֆրենկի դե Յոնգը կարող է վերադառնալ մեկնարկային կազմ՝ զբաղեցնելով հենակետային կիսապաշտպանի դիրքը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։