
ԱկումբՏրանսֆերներ
HERE WE GO. Ինյիգո Մարտինեսը լքում է Բարսելոնան
Հեղինակավոր սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի Ալ-Նասր ակումբը համաձայնության է եկել Բարսելոնայի պաշտպան Ինյիգո Մարտինեսի հետ՝ պայմանագիր կնքելու շուրջ։ Սպասվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն առաջիկայում կխզի իր գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ և որպես ազատ գործակալ կմիանա Կրիշտիանու Ռոնալդուի թիմին։
Նշվում է, որ 34-ամյա պաշտպանի և Ալ-Նասրի միջև կնքվող պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսը, երկարաձգելու հնարավորությամբ։
Ինյիգո Մարտինեսը Բարսելոնային էր միացել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով՝ տեղափոխվելով Բիլբաոյի Աթլետիկից։