
HERE WE GO! Բարսայի երկրորդ տրանսֆերը
Ժոան Գարսիայի ժամանումով դարպասապահի դիրքում սերնդափոխությունն ապահովելուց հետո, Բարսելոնան բանավոր համաձայնություն է ձեռք բերել Կոպենհագենի հետ Ռունի Բարդգիի շուրջ, ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Կապտանռնագույնները» ապահովել են երիտասարդ շվեդ տաղանդի տրանսֆերը, ում պայմանագիրը լրանում էր տարեվերջին, 2 միլիոն եվրո ֆիքսված գումարի և լրացուցիչ բոնուսների դիմաց։
Ակումբների միջև համաձայնագիրը կներառի վերավաճառքի կետ։ SPORT-ի տվյալներով՝ Կոպենհագենը կպահպանի խաղացողի՝ երրորդ ակումբին հնարավոր ապագա վաճառքի 15%-ը։ Այս շաբաթ կկնքվի վերջնական պայմանագիրը, որը թույլ կտա Բարսային ձեռք բերել վինգերի ծառայությունները, ով ուներ բազմաթիվ հավակնորդներ, սակայն ի վերջո երկարաժամկետ պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։
Կարդացեք նաեւ մեր հոդվածը Ռունիի Բարդգիի մասին
Բարսայի հետաքրքրությունը Ռունիի նկատմամբ վաղուց էր։ Նա շատ հետաքրքիր պրոֆիլ է, որին «կապտանռնագույնները» հետևում էին երկար ժամանակ։ Անցյալ ամառ նա պատրաստ էր մեծ ցատկ անել, սակայն մարզման ժամանակ առաջային խաչաձև կապանների վնասվածքը փոխեց նրա պլանները։ Մի քանի ամիս անց՝ 2025 թվականի ապրիլին, Դեկուն Մադրիդում հանդիպեց Քրիստիան Էմիլիին՝ Քուվեյթում ծնված ֆուտբոլիստի գործակալի հետ՝ օգտվելով Ատլետիկոյի և Բարսայի միջև Արքայական գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղից իսպանական մայրաքաղաքում։
Այս ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ներկայացուցիչն ու սպորտային տնօրենը հնարավորություն ունեցան թարմացնելու տեղեկությունները և առանց որևէ կոնկրետ մտադրության խոսեցին Բարդգիի մասին։ Ժամանակի ընթացքում տեսնելով նրա մեծ առաջընթացը՝ Դեկուն սկսեց ուսումնասիրել խաղացողի իրավիճակը մինչև նրա տրանսֆերին վերջնականապես ձեռնամուխ լինելը, որը կարող է պաշտոնական դառնալ այս շաբաթ։
Սպասվում է բուժզննում
«Կոպենհագենի» սպորտային տնօրեն Սմիթ-Նիլսենը սաուդյան «365scores» լրատվամիջոցին տված հարցազրույցում հաստատել է, որ Բարսայի հետ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում։ «Մենք շատ գրավիչ առաջարկ ունենք Բարսելոնայից՝ Բարդգիին պայմանագիր կնքելու համար, և մենք բանակցում ենք նրա ներկայացուցիչների հետ՝ բոլոր համաձայնագրերը ստորագրելու համար։ Մենք ակնկալում ենք, որ խաղացողը շուտով բուժզննում կանցնի Բարսելոնայում, որից հետո կկնքվի պայմանագիրը»,- հավաստիացրել է նա։
Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ