ad-banner-1

Հայտնի են դարձել Ֆատիի՝ «Մոնակո» տեղափոխության ֆինանսական մանրամասները

«Բարսելոնան» գրեթե 8 միլիոն եվրո կխնայի 22-ամյա եզրային հարձակվող Անսու Ֆատիի աշխատավարձից, որը մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն՝ մեկ մրցաշրջանով նախատեսված վարձակալության իրավունքով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մոնեգասկները հնարավորություն կունենան գնելու իսպանացի ֆուտբոլիստին 11 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ կետն ակտիվացնելու դեպքում կատալոնացիները չեն կարողանա հետ գնել Ֆատիին։

Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման՝ առանց արդյունավետ գործողություններով աչքի ընկնելու։

Բաժանորդագրվե՛ք մեր ՏԵԼԵԳՐԱՄԻ ԱԼԻՔԻՆ

Պատասխանել