ad-banner-1
Բալդե – Կասադո – Բարսա – Բարսելոնա – ՉԼ

Հայտնի է, թե որքան կբացակայի Բալդեն

Քիչ առաջ Բարսելոնան պաշտոնապես հայտարարեց, որ թիմի առանցքային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ազդրի մկանային վնասվածք է ստացել։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

21-ամյա ձախ պաշտպանը վնասվածք է ստացել այսօրվա մարզման ժամանակ, ինչը լուրջ հարված է «կապտանռնագույնների» համար։

Բալդեն դուրս կմնա երեք շաբաթով

Չնայած ակումբի պաշտոնական հայտարարությունը չի նշում Բալդեի վերադարձի ժամկետները՝ լրագրող Հելենա Կոնդիսը նոր տեղեկություններ է հաղորդել, որոնք լավատեսական չեն։ Չնայած Բարսելոնան հայտարարության մեջ նշել էր, որ վնասվածքը «թեթև» է, սակայն ակնկալվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս կմնա երեք շաբաթով։

Սա մտահոգիչ զարգացում է կատալոնացիների համար, քանի որ իսպանացի պաշտպանը Հանսի Ֆլիկի ծրագրերում շատ կարևոր դեր ունի։

Խաղեր, որոնք Բալդեն կարող է բաց թողնել

Բարեբախտաբար, երեք շաբաթվա բացակայությունից մոտ երկու շաբաթը համընկնում է միջազգային դադարի հետ, ինչը նշանակում է, որ Բալդեն շատ խաղեր բաց չի թողնի։

Ներկայիս տվյալներով՝ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Լա Լիգայի՝ Վալենսիայի դեմ հանդիպումը, որը կկայանա միջազգային դադարից անմիջապես հետո, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղը Նյուքասլ Յունայթեդի դեմ։

Խետաֆեի դեմ Լա Լիգայի հաջորդ խաղում նրա մասնակցությունը նույնպես հարցականի տակ է, իսկ վերադարձը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ռեալ Օվիեդոյի դեմ արտագնա խաղում։

Նրա բացակայության դեպքում Ֆլիկը կապավինի Ժերար Մարտինի վրա, ով վերջապես գրանցվել է Լա Լիգայում՝ Ռայո Վալյեկանոյի հետ խաղից առաջ, իսկ երիտասարդ Ժոֆրե Տորենտսը նույնպես հնարավոր տարբերակ է։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել