
Այլ
Հայտնի է Կամպ Նոու վերադարձի օրը
Կամպ Նոու մարզադաշտում սկսվել են խոտածածկի տեղադրման աշխատանքները։
Կատալոնական ակումբը նախատեսում է մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը թարմացված մարզադաշտում անցկացնել արդեն սեպտեմբերի 14-ին։ Այդ օրը Բարսելոնան Լա Լիգայի չորրորդ տուրի շրջանակում կհանդիպի Վալենսիայի հետ։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։
Ազգային առաջնության առաջին երեք խաղերը «կապտանռնագույնները» կանցկացնեն մրցակցի դաշտում։
Բարսելոնան հաջողությամբ ավարտել է Կամպ Նոու մարզադաշտի շահագործման թույլտվություն ստանալու գործընթացը՝ համաձայն սահմանված շինարարական նորմատիվների։ Այս փուլում մնում է ստանալ լիցենզիա, որը թույլ կտա երկրպագուներին մուտք գործել օբյեկտ։