
«Հավերժ պարտական կլինեմ Բարսելոնային»․ Անսու Ֆատի
Իսպանացի վինգեր Անսու Ֆատին պաշտոնապես դարձել է «Մոնակոյի» խաղացող։ Հինգշաբթի նա ներկայացվել է որպես ակումբի նոր ֆուտբոլիստ։ Մամուլի ասուլիսի ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր հույզերով՝ հիշելով կատալոնական ակումբը, որտեղ նա Լա Մասիայից հասել է մինչև հիմնական թիմ։
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ փոփոխությունները դեպի լավն են, և այս մրցաշրջանում ես այստեղ կլինեմ։ Բայց ես միշտ երախտապարտ կլինեմ «Բարսելոնային», քանի որ հենց այնտեղ եմ ես մեծացել ու փորձ ձեռք բերել։ Թեև ոմանք կարծում են, որ այդ փորձը բացասական էր, ինձ համար այն հրաշալի էր։
Ես շատ լավ սկսեցի, բայց հետո վնասվածք ստացա և չկարողացա ունենալ այն կայունությունը, որը ցանկանում էի։ Հուսով եմ, որ այստեղ ամեն ինչ այլ կլինի, և ես կստանամ անհրաժեշտ խաղային պրակտիկա՝ դա ամենակարևորն է՝ ունենալ կայունություն և խաղալու հնարավորություն, եթե մարզիչը վստահի։
Ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար և շնորհակալ եմ ակումբին ինձ վրա խաղադրույք կատարելու համար։ «Մոնակոյի» հետ առաջին շփումից ես գիտեի, որ հենց այստեղ եմ ուզում տեղափոխվել ու զարգանալ։ Անհամբեր սպասում եմ նոր մարտահրավերի սկզբին և ուզում եմ առավելագույնս տալ ակումբին ու թիմին», – ասել է Ֆատին։
Չմոռանաք բաժանորդագրվել նաեւ մեր տելեգրամ-ալիքին