ad-banner-1
Ֆլիկ

Հանսի Ֆլիկն արդեն կատարել է իր ընտրությունը

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ավարտին է հասցրել իր թիմի ընտրությունը Ասիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի համար, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Հարկ է նշել, որ թիմը այսօր՝ չորեքշաբթի, կանցկացնի վերջին մարզումը, որից հետո վաղը կուղևորվի Ճապոնիա։ Ըստ տեղեկությունների՝ Ֆլիկը նախատեսում է առաջիկա ժամերին պաշտոնապես հրապարակել 26 հոգուց կազմված ֆուտբոլիստների ցանկը։ Թեև ցանկը գրեթե ամբողջական է, որոշ անորոշություններ դեռ կան։ Ինչպես արդեն հաղորդվել էր, այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Օրիոլ Ռոմեուն, Անդրեաս Քրիստենսենը և Պաու Վիկտորը, որոնք այժմ ակումբի կողմից համարվում են վաճառքի ենթակա, հնարավոր է՝ չմիանան հավաքին։
Միևնույն ժամանակ, հաստատվել է, որ Ինյակի Պենյան կմիանա թիմին։
Ակումբում հույս ունեին, որ Պենյան այս ամառ կտեղափոխվի այլ թիմ, սակայն մինչ այս ստացված առաջարկները չեն բավարարել ակումբի սպասելիքները։
Չնայած նա պատրաստ է տեղափոխության, բանակցությունները շատ դանդաղ են ընթանում։ Առայժմ նա մնում է թիմի կազմում։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին։

Երիտասարդ խաղացողներից Յան Վիրժիլին, Լանդրի Ֆարրեն և Խուան Հերնանդեսը չեն մեկնի թիմի հետ, չնայած նախամրցաշրջանի առաջին շաբաթվա ընթացքում մարզվել են հիմնական կազմի հետ։

Սակայն հինգ երիտասարդ ֆուտբոլիստներ իրենց տեղն են վաստակել Ասիա մեկնող կազմում։ Դրանք են՝ Գիլյե Ֆերնանդեսը, Տոնի Ֆերնանդեսը, Ժոֆրե Տորենտսը, Պեդրո-Դրո Ֆերնանդեսը և Ռունի Բարդգին։

Մասնավորապես, Բարդգին շատ է տպավորել Հանսի Ֆլիկին։ Ֆուտբոլիստը գրավել է մարզչի ուշադրությունը և, ամենայն հավանականությամբ, Բարսելոնայի նախամրցաշրջանային ծրագրերում ունի իր տեղը։

Մարկուս Ռեշֆորդը, ով վարձավճարով տեղափոխվել է Մանչեսթեր Յունայթեդից, նույնպես երեկ մարզվել է թիմի հետ։ Անգլիացի հարձակվողը կլինի թիմի հետ հավաքի ընթացքում և կարող է խաղալ առաջիկա հանդիպումներում։

26 հոգուց բախկացած ցուցակը կարտահայտի փորձառության և երիտասարդության հավասարակշռված համադրություն՝ պատրաստվելով գալիք մրցաշրջանին։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել