ad-banner-1

Հանսի Ֆլիկ. «Գիտենք՝ ինչպես ենք լրացնելու նրա բացակայությունը»

Վաղը, 19:15-ին, Բարսելոնան Spotify Կամպ Նոու մարզադաշտում կհյուրընկալի Աթլետիկ Բիլբաոյին, և նախախաղային ասուլիսում մարզիչ Հանսի Ֆլիկը անդրադարձել է մի շարք հարցերի։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ըստ Mundo Deportivo– ի, շատ էին հարցերը վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին, և Հանսի Ֆլիկը ուրախությամբ հայտնեց, որ նրանցից շատերը կազմ են վերադառնում։

Իսկ Ժոան Գարսիայի մեկնարկային կազմում լինելու փաստը հետաքրքիր էր։ TV3-ի լրագրող Քսավյեր Լեմուսը հարցրեց նրան, թե արդյոք նա կլինի հիմնական կազմում, և Ֆլիկը պատասխանեց հակադարձ հարցով. «Դու ի՞նչ ես կարծում, նա հիմնական կազմում կլինի՞»։ Լրագրողը պատասխանեց՝ «այո», և մարզիչը կասկածի տեղ չթողեց. «Այո, իհարկե, դու ճիշտ ես։ Նա կլինի հիմնական կազմում»։

Նա նաև հաստատեց, որ Ռաֆինյան կլինի թիմի հետ, բայց ոչ հիմնական կազմում. «Ռաֆինյան հասանելի կլինի Աթլետիկի դեմ խաղի համար։ Գուցե 10 կամ 15 րոպե… կտեսնենք։ Նրա վերադարձն արդեն իսկ մեծ քայլ է»,– ասաց նա։ Միակը, ով դեռ չի վերադառնում, Պեդրին է։ Նպատակը նրան Չելսիի դեմ խաղին ունենալն է։

«Մենք քայլ առ քայլ ենք ընթանում և չենք պատրաստվում ճնշում գործադրել նրա վրա։ Դա ճիշտ չէր լինի։ Բայց նա լավ է և լավ է զարգանում։ Մենք գոհ ենք ամեն ինչի ընթացքից, և նա շուտով կվերադառնա»։

Ինչ վերաբերում է Մարկուս Ռեշֆորդին, ով բացակայում էր մարզումից, Ֆլիկը բացատրեց. «Նա մարզման ժամանակ ջերմություն ուներ, նաև երեկ։ Մենք մեծ կասկածներ ունենք, որ նա կարող է խաղալ։ Կտեսնենք վաղը»։ Այսինքն՝ որոշումը կկայացվի խաղից մի քանի ժամ առաջ։

Անդրադարձ եղավ նաև Լամին Յամալին.«Լամինը՞։ Վերջին շաբաթներին նա շատ քրտնաջան է աշխատում, և ես շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից։ Դա է միակ բանը, որ կարող եմ ասել։ Վերելքներ և վայրէջքներ լինում են, բայց նա լավ է կառավարում իրավիճակը»։

Նա խուսափեց հավաքականի հետ նոր տարաձայնություններին անդրադառնալուց.«Լամինը մեր խաղացողն է, և, իհարկե, մենք հոգ ենք տանում նրա մասին, ինչպես նաև ազգային թիմը, և ես գոհ եմ դրանից։ Մենք կարծում էինք, որ լավ է, որ նա այդքան րոպեներ չունենա հավաքականում։ Նա դա լավ է կառավարում, և ես ուրախ եմ, որ այդպես եղավ»։

Նա մեծ ուշադրություն չդարձրեց մարզիչի հետ եղած տարաձայնություններին կամ դրանց լուծմանը.«Մենք հիմա զբաղված ենք առաջիկա չորս շաբաթով, ինը խաղով։ Շատ միավորներ կան վաստակելու, կարող ենք նաև կորցնել, և մենք կենտրոնացած ենք դրա վրա, ոչ ավելի։ Ես շատ ուրախ եմ, թե ինչպես ենք մենք մարզվել»։

Խոսելով Ֆրենկի դե Յոնգի բացակայության մասին՝ մարզիչը հանգստացրեց. «Մենք մարզվել ենք այնպես, ինչպես ուզում ենք խաղալ վաղը, և գիտենք՝ ինչպես ենք լրացնելու նրա բացակայությունը, բայց այսօր դա չեմ ցանկանա բացահայտել։ Ֆրենկիի դեպքում նույն բանն է, ինչ Պեդրիի. երկուսն էլ մեծագույն խաղացողներ են և մեզ վստահություն են տալիս։ Բայց երբեմն չենք կարող նրանց վրա հույս դնել, և պետք է կարողանանք կառավարել այս իրավիճակը»։

Ֆլիկը նաև չանտեսեց Լիոնել Մեսսիի շուրջ բարձրացված աղմուկը և չխուսափեց իր հիացմունքն արտահայտել.«Մեսսին վերջին տասը տարիների, եթե ոչ ավելին, լավագույն խաղացողն է։ Ես միշտ հաճույքով եմ դիտել նրա խաղը․ դա հրաշալի բան է, և այն, ինչ նա արել է, իսկապես զարմանալի է։ Նրա պայմանագիրը ավարտվում է 2028-ին, իսկ իմ պայմանագիրը՝ 2027-ին, այնպես որ նրա մարզչական կարիերան ինձնից կախված չէ»։

Հարցազրույցի ավարտին մարզիչը նշեց, որ բոլորը շատ ոգևորված են գալիք խաղով, քանի որ պատմական իրադարձություն է՝ վերադառնալ Spotify Կամպ Նոու։

Liana

Հեղինակ՝ Liana