
Ակումբ
Գավիի հուզիչ նամակը վիրահատվելուց հետո
Բարսելոնայի կիսապաշտպան Գավին ենթարկվել է մենիսկի վիրահատության և բաց կթողնի 4-5 ամիս, ինչի մասին արդեն տեղեկացրել էինք։
Մեր ֆուտբոլիստը վիրահատությունից հետո ինստագրամում հաղորդագրություն է հրապարակել։
«Ինձ ճանաչողները գիտեն, որ ես կվերադառնամ ցանկացած պահի, եթե անհրաժեշտ լինի մինչև վերջ պաշտպանել Բարսելոնան և իմ սիրելի մարդկանց։ Իսկական հերոսը ոչ թե կերտվում է հաջողության պահին, այլ ընկնելուց հետո բարձրանալու արդյունքում։
Շնորհակալ եմ բոլորիդ ոգևորող նամակների և սիրո համար։ Առա՛ջ, Բարսա»,- գրել է իսպանացին։