
Գարսիան` Ֆլիկի ուշադրության կենտրոնում
Ավելի քիչ, քան մեկ տարի առաջ Էրիկ Գարսիան կանգնած էր անորոշ ապագայի առաջ Բարսելոնայում՝ չունենալով խաղաժամանակի այն կանոնավորությունը, ինչի մասին երազում էր։
Այս տարվա հունվարին նրա հեռանալը շատ հավանական էր թվում։ Սակայն Հանսի Ֆլիկը միջամտեց ու համոզեց 24-ամյա խաղացողին մնալ՝ վստահեցնելով, որ նա իր հնարավորությունները կստանա։
Տասը ամիս անց Էրիկ Գարսիան այժմ դարձել է Բարսելոնայի հիմնարար սյուներից մեկը, գրում է Mundo Deportivo-ն։
Թե՛ իր բնական դիրքում՝ կենտրոնական պաշտպանի, թե՛ աջ պաշտպանի, իսկ երբեմն էլ ձախ պաշտպանի դիրքում, Ֆլիկը մեծապես ապավինում է Գարսիային։
Այս ամենը հանգեցրեց նրան որ նա մեկնարկի Բարսայի կազմում` ՊՍԺ-ի դեմ խաղին։ Պաշտպանը զույգ կազմեց Պաու Կուբարսիի հետ, ով սովորականից պակաս վստահ էր և սխալ թույլ տվեց ֆրանսիական թիմի առաջին գոլի ժամանակ։ Գարսիան, սակայն, պահեց պաշտպանական գիծը հատկապես այն ծանր պահերին, երբ թիմը ճնշման տակ էր Լուիս Էնրիկեի թիմի կողմից։ Նա արագ միջամտում էր և մի քանի վճռորոշ դրվագներում որոշիչ էր։
Գարսիայի պայմանագիրը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Սակայն Բարսելոնան աշխատում է հնարավորինս արագ երկարաձգել այն, քանի որ պարզ է դարձել՝ նա Ֆլիկի նախագծի անբաժան մասն է։