ad-banner-1

Ֆրենկի դե Յոնգ․ «Չեմ հավատում, որ դա իմ ասածի պատճառով էր»

Ֆրենկի դե Յոնգը, ով Բարսելոնայի առանցքային խաղացողներից մեկն է, յուրահատուկ վերաբերմունք ունի ակումբի նկատմամբ և լի է մեծ հավատով գալիք հաջողությունների նկատմամբ։ ESPN-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է մի շարք թեմաների։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ֆրենկի դե Յոնգ․ «Անցած տարվա սկզբին ես կոճի վնասվածք ստացա և սկզբում ուզում էի տեսնել՝ ինչպես կկարողանամ վերականգնվել։ Ռազմավարական տեսանկյունից խելամիտ չէ պայմանագիրը երկարացնել, երբ անկում ես ապրում։ Ավելի լավ է դա անել այն ժամանակ, երբ լավ ես խաղում։ Բայց ես միշտ էլ մտադիր եմ եղել մնալ Բարսայում։ Երբ ես առաջին պայմանագիրը ստորագրեցի Բարսելոնայի հետ, հույս ունեի, որ այնտեղ կխաղամ տաս կամ տասներկու տարի։ Եվ, կարծես, դա կարող է իրականանալ։

Ես արդեն երկար ժամանակ եմ Բարսայում։ Ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում և զգում եմ, որ ակումբի համար արժեքավոր եմ։ Բարսայի ապագան նույնպես փայլուն է թվում, եթե նայենք թիմի ներկայիս կազմին և երիտասարդական թիմերին։ Պայմանագրի երկարացումը լիովին տրամաբանական քայլ էր։ Ես երջանիկ եմ»։

Առաջարկներ ԱՊԼ-ից

«Պետք է՞ անպայման ԱՊԼ տեղափոխվել՝ իմ մակարդակը ապացուցելու համար։ Չեմ կարծում։ Առաջարկներ եղել են, բայց ես երջանիկ եմ Բարսայում։ Այո, ԱՊԼ-ն այժմ աշխարհի լավագույն լիգան է, առանց կասկածի, ինչպես Լա Լիգան էր՝ տաս տարի առաջ։ Բայց դա չի նշանակում, որ այնտեղ պետք է խաղալ՝ ապացուցելու, թե որքան լավ ֆուտբոլիստ ես։

Երբ Կուկուրելյան խաղում էր Բրայթոնում, նա ինձ ասաց, որ շատ անգլիացի խաղացողներ իրեն պատմել են, թե իրենց երազանքն է հայտնվել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Բարսելոնան կամ Ռեալ Մադրիդը։ Ինձ համար էլ է դա մանկության երազանք եղել»։

Չեմպիոնների լիգայի մասին

«Այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելո՞ւ մասին։ Մրցաշրջանը դեռ իր վաղ փուլերում է, և կան բազմաթիվ բաներ, որոնք մենք պետք է բարելավենք, և մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք ունենք ներուժ, և կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Մենք ուզում ենք այս մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երբ խաղում ես Բարսելոնայում վեց կամ տաս տարի, դու պետք է Չեմպիոնների լիգան հաղթես գոնե մեկ անգամ։ Դրա վրա դեռ պետք է աշխատեմ։ Կան բազմաթիվ մեծ թիմեր, որոնք նույնպես ցանկանում են հաղթել, այնպես որ դա հեշտ չէ, բայց դա մեր նպատակն է»։

Ֆուտբոլի և թիմի մասին

«Ֆուտբոլն ամենակարևորն է։ Մենք ունենք մի թիմ, որն ի վիճակի է մրցակցելու խոշոր տիտղոսների համար, և դա ամենակարևորն է։ Սա մի թիմ է, որը կարող է շարունակել առաջ գնալ գալիք տարիներին, և հենց այդպես էլ զարգանում են իրադարձությունները հիմա» ։

Կյանքը Բարսելոնայում

«Մենք հրաշալի կյանք ենք վարում այստեղ՝ Բարսելոնայում։ Մենք լիովին հարմարվել ենք և երջանիկ ենք։ Արևը շատ է շողում, կլիման ֆանտաստիկ է, և դա ամեն ինչին օգնում է»։

Բարսայում խաղերի քանակով Կումանի ցուցանիշին մոտենալու մասին

«Նա դեռ մեկ Չեմպիոնների լիգայի տիտղոսով ավելի շատ ունի, քան ես, այնպես որ պիտի փորձեմ նրան հասնել…»։

Չեղարկված հանդիպման մասին

Լրագրողը նշել է, որ դե Յոնգը ազդեցիկ մարդ է, հիշեցնելով, որ նա խոսել էր Միացյալ Նահանգներում կայանալիք հանդիպման մասին, և հետո այն կասեցվել էր։ Դրան ֆուտբոլիստը պատասխանել է. «Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Չեմ հավատում, որ դա իմ ասածի պատճառով էր։ Ի վերջո, հանդիպումը Միացյալ Նահանգներում տեղի չի ունենա, և ես չգիտեմ դրա ճշգրիտ պատճառը։

Միգուցե որոշ քննադատություններ կային, բայց մեզ համար լավ է, որ ստիպված չենք լինի հեռու ճանապարհորդել, և մենք պարզապես կխաղանք Իսպանիայի ներսում»։

Վերջին խաղում ստացած կարմիր քարտ

«Իհարկե ես նյարդայնացած եմ, քանի որ ստիպված եմ ակումբի հետ հաջորդ խաղը բաց թողնել, բայց դրանից բացի ոչինչ չունեմ ասելու։ Ինչևէ, ես ինձ կարևոր եմ զգում, և սա դրա ևս մեկ հաստատումն է»։

Liana

Հեղինակ՝ Liana