ad-banner-1
հանսի ֆլիկ

FourFourTwo. Աշխարհի լավագույն մարզիչները

FourFourTwo պարբերականը հրապարակել է այս պահին աշխարհի լավագույն մարզիչների թոփ 50-ը՝ հաշվի առնելով բազմաթիվ չափորոշիչներ։

Ռեյտինգը կազմել են բրիտանական ամսագրի լրագրողները եւ հրավիրված փորձագետներ։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր թոփ-20-ը՝ գնահատելով նրանց տակտիկան, թիմ կառավարելու ունակությունը, նվաճած տիտղոսները եւ այլն։ Մասնակցել են 50 լրագրողներ։

Ցուցակի լավագույն տասնյակում տեղ են գտել Բարսելոնայի երկու նախկին մարզիչները, Ֆլիկը, ինչպես նաեւ Լա Մասիայի սան Միկել Արտետան։

Թոփ-10-ը այսպիսի տեսք ունի․

  1. Լուիս Էնրիկե («ՊՍԺ»);
  2. Առնե Սլոտ («Լիվերպուլ»);
  3. Սիմոնե Ինձագի («Ինտեր» / «Ալ Հիլալ»);
  4. Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»);
  5. Հանսի Ֆլիկ («Բարսելոնա»);
  6. Չաբի Ալոնսո («Բայեր» / «Ռեալ»);
  7. Միկել Արտետա («Արսենալ»);
  8. Անտոնիո Կոնտե («Նապոլի»);
  9. Ունայ Էմերի («Ասթոն Վիլա»);
  10. Կառլո Անչելոտի («Ռեալ» / Բրազիլիա)

Պատասխանել