
Ակումբ
Ֆլիկը զարմացած է Բարսայի նոր ֆուտբոլիստի ֆիզիկական մարզավիճակից
Բարսելոնայի նորեկ Ռունի Բարդգին շարունակում է հաճելիորեն զարմացնել ակումբի մարզչական շտաբին։ Գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը և նրա օգնականները տպավորված են շվեդ վինգերի ֆիզիկական մարզավիճակով, հայտնում է Diario Sport-ը։ 19-ամյա ֆուտբոլիստը թիմ է ժամանել գերազանց մարզավիճակում. նա այժմ մի քանի քայլ առաջ է իր թիմակիցների մեծ մասից։
Բարսելոնան Ռունի Բարդիին ձեռք է բերել դանիական Կոպենհագենից հուլիսի կեսերին՝ 2.5 միլիոն եվրոյի դիմաց։ Երիտասարդ խաղացողը գոլ է խփել «կապտանռնագույնների» կազմում նախամրցաշրջանային առաջին խաղում՝ գրավելով ճապոնական Վիսել Կոբեի դարպասը (3:1)։ Ընկերական հանդիպման ավարտից հետո Ֆլիկը հայտարարել է, որ մտադիր է շարունակել շվեդին ներգրավել հիմնական կազմում։