
Ֆլիկը որոշել է վստահել Լա Մասիայի 18-ամյա սանին
Երիտասարդ ֆուտբոլիստներից Ժոֆրե Տորենտսն է բոլորից շատ տպավորել Բարսելոնայի մարզչական շտաբին և ամենալավն է հարմարվել հիմնական թիմի դինամիկային։
«Լա Մասիայի» սանը հուլիսի 14-ից մարզվում է մեծահասակների թիմի հետ։ Նա ոչ մի անգամ չի շեղվել Հանսի Ֆլիկի կողմից սահմանված ռեժիմից։
Ավելին, ասիական շրջագայությունից հետո նա մնաց գերմանացի մարզչի ենթակայության տակ, ընդգրկվեց Մալյորկայի դեմ խաղի հայտացուցակում և նշեց իր պաշտոնական դեբյուտը։ Նա խաղաց ավելի քան 20 րոպե։
Ֆլիկը լիովին վստահում է Ժոֆրե Տորենտսին
Ամենայն հավանականությամբ, Ֆլիկը պլանավորում է Ժոֆրեին պահել հիմնական թիմում դեռ երկար ժամանակ։
Ինչպես հայտնում է SPORT-ը, հիմնական թիմի հետ մարզվող Բարսա Աթլետիկի հինգ երիտասարդ խաղացողներից (Տոնի Ֆերնանդես, Գիլյե Ֆերնանդես, Պեդրո «Դրո» Ֆերնանդես, Ռունի Բարդաղջի և Ժոֆրե), նա միակն էր, ում թույլ չտվեցին մասնակցել «Աթլետիկ Լեյդայի» դեմ պահեստայինների թիմի ընկերական խաղին։
Ո՛չ Բարդաղջին, ո՛չ Գիլյեն չմասնակցեցին այսօրվա մարզմանը՝ Տիտո Վիլանովայի մարզադաշտում։ Տոնին, Դրոն և Ժոֆրեն մասնակցեցին, իսկ Հեկտոր Ֆորտը՝ ոչ։
Գիլյեն, Ռունին և Ֆորտը բացակայում էին, քանի որ Բարսա Աթլետիկի կազմում ընկերական խաղի էին մասնակցում։ Դրոն և Տոնին նույնպես միացել էին պահեստային թիմին։
Միակն, ով չէր հրավիրվել, Ժոֆրեն էր։ Ակադեմիայի ձախ պաշտպանը արդեն գիտեր, որ ընդգրկվելու է Լևանտեի դեմ խաղի հայտացուցակում։

Ժերար Մարտինի գրանցման շուրջ առկա անորոշությունը որոշիչ դեր խաղաց Ֆլիկի որոշման մեջ։ Բայց, միևնույն ժամանակ, 18-ամյա ֆուտբոլիստը կարճ ժամանակահատվածում կարողացել է համոզել մարզչին, և նա, հավանաբար, ավելի մեծ դեր կունենա հիմնական թիմում, քան սպասվում էր։
Տորենտսը, ով ակումբում է արդեն իր իններորդ մրցաշրջանն է անցկացնում, շարունակում է ապրել իր երազանքով և մտադիր չէ վատնել հնարավորությունը։ Նա կլանում է այն ամենն, ինչ կարող է՝ իր շրջապատի աստղերից և զարգանում է Ֆլիկի ղեկավարությամբ։