
Ֆլիկը նոր ձախ պաշտպան է փնտրում
Չնայած Մարկուս Ռեշֆորդի տպավորիչ տեղափոխությանը Բարսելոնա, Հանսի Ֆլիկը չի պատրաստվում սահմանափակվել միայն այդ ձեռքբերմամբ։ Կատալոնական ակումբի գերմանացի գլխավոր մարզիչը, ըստ «Fichajes»-ի, ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ անհրաժեշտ է ևս մեկ խաղացող՝ ձախ եզրում խաղը խորացնելու համար։ Ֆլիկը վստահ է՝ եթե Բարսան ցանկանում է մրցունակ լինել ինչպես ներքին առաջնությունում, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում, ապա հարկավոր է լրացնել այն բացը, որն այս պահին գոյություն ունի ձախ եզրում, նույնիսկ Ռեշֆորդի ներկայությամբ։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Ներկայում քննարկվում է երկու հնարավոր թեկնածու, որոնցից մեկը հանդիսանում է Բայերի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գրիմալդոն։ Վերջինս աչքի է ընկնում ոչ միայն պաշտպանական հմտություններով, այլև առաջ մղվելու կարողությամբ, ինչն էլ գրավել է Ֆլիկի ուշադրությունը։ Բացի նրանից, դիտարկվում է ևս մեկ այլ ֆուտբոլիստ, որի անունը դեռևս չի հրապարակվում։
Թեև Բարսելոնան այս պահին կենտրոնացած է Ասիայում կայանալիք նախամրցաշրջանային շրջագայության համար թիմը նախապատրաստելու վրա, այնուամենայնիվ տրանսֆերային հարցերը մնում են առաջնահերթության կենտրոնում։ Ռեշֆորդի ժամանումը հստակ ազդանշան էր այն մասին, որ Բարսան պատրաստ է ռիսկերի և խոշոր ներդրումների, իսկ Ֆլիկի նոր պահանջը կարող է նոր քայլ դառնալ ամառային պատուհանի վերջնամասում։
Հիշեցնենք, որ Բարսելոնան հետաքրքրված է նաև Դենզել Դյումֆրիսի ծառայություններով։