ad-banner-1
Ֆլիկ-Բարսա

Ֆլիկը բարկացել է լրագրողի հարցից

Լա լիգայի 5-րդ տուրի Խետաֆեի դեմ խաղից առաջ կայացած ասուլիսում Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ասել էր, որ ակումբի ներկայացուցիչները ներկա են լինելու Ոսկե գնդակի արարողությանը՝ հարգանքից ելնելով։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հանդիպումից հետո լրագրողը հարցրել է՝ արդյոք դա ակնարկ էր Ռեալ Մադրիդի նկատմամբ, ինչը բարկացրել է մարզիչին։

«Վերջացրեք։ Մի՞թե այդպես է ամեն ինչ։ Ես խաղ ունեմ ամեն 3-4-րդ օրը և պետք է մնայի տանն ու հանգստանայի։ Մենք մի քանի ֆուտբոլիստներ ունենք, որոնք կարող են մրցանակներ հաղթել։ Մենք գնալու ենք հարգանքից ելնելով, և ես նույնպես նոմինացված եմ, այդ իսկ պատճառով էլ գնում եմ։ Դա բացարձակ կապ չունի Մադրիդի կամ որևէ այլ ակումբի հետ։

Ինձ դուր չի գալիս այս խոսակցությունը, և չեմ հավանում Ձեր հարցը, բայց գիտեմ, որ Դուք պետք է հարցնեք։ Ես չեմ խոսում որևէ այլ ակումբի մասին, ամբողջովին կենտրոնացած եմ միայն իմ ակումբի վրա, և դա այն է, ինչ ես պետք է անեմ»։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել