ad-banner-1
Հանսի Ֆլիկ

Ֆլիկը՝ Ռաֆինյայի, Լևանդովսկու, Իսպանիայի ՖՖ-ի մասին

Լա լիգայի 4-րդ տուրում Վալենսիային 6։0 հաշվով հաղթելուց հետո Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատասխանել է լրագրողների հարցերին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

– Շատ ուրախ եմ թիմի ցուցադրած ֆուտբոլից հենց խաղի սկզբից և երկրորդ կեսից նույնպես։ Մենք չափազանց կենտրոնացած էինք, խաղացինք բարձր ինտենսիվությամբ։ Դա այն է, ինչ ուզում ենք ցույց տալ։ Իրոք հիանալի օր էր։

Ֆուտբոլիստների վերաբերմունքը գերազանց էր, բոլորը կենտրոնացած էին։ Մենք ընտրել էինք 11 ֆուտբոլիստի և հետո արեցինք փոփոխություններ, և բոլորը տվեցին լավագույնն այս թիմի համար։

Ուրախ եմ, որ թիմը կարողացավ միասնական լինել։ Ֆրենկին ներկա չէր, և այլ ֆուտբոլիստներ նույնպես։ Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր խաղերին։ Այսօր լավ խաղացինք, բայց քիչ ուշ ունենք Նյուքասլին։

Ֆլիկը՝ պաշտպանական գծի մասին

Էրիկ Գարսիան և Կուբարսին իդեալական ֆուտբոլ ցուցադրեցին պաշտպանության սրտում, կիսապաշտպանությունը նույնպես լավ խաղաց։ Ուրախ եմ, քանի որ խաղացինք ինչպես նախորդ մրցաշրջանում, և դա լավ է։ Կարծում եմ՝ մենք հիանալի պաշտպաններ ունենք՝ ներառյալ Ժերար Մարտինը։ Նա կարող է խաղալ ձախից կամ կենտրոնում։ Մենք դա տեսել ենք մինչմրցաշրջանային հատվածում։

Միշտ ասել եմ, որ սա հիասքանչ թիմ է, և հրաշալի հարաբերություններ ունենք, որը միավորում է մեզ։

Հիմնական հարձակվողի մասին

– Մենք լավ մրցակցություն ունենք ամեն դիրքում։ Կորոշենք՝ ով է խաղում յուրաքանչյուր խաղում։

Ռաֆինյայի՝ խաղը չսկսելու մասին

– Ոչ, դա տեխնիկական որոշում էր։ Մենք ընտրեցինք Ռունիին, քանի որ նա գերազանց էր մարզվել, և նրա մենթալիտետը, վերաբերմունքը պարզապես ֆանտաստիկ էին։

Իսպանիայի ՖՖ-ի վերաբերյալ խոսքերի մասին

– Ես ասացել եմ այն, ինչ ասացել եմ և այլևս չեմ պատրաստվում խոսել այդ հարցի մասին,- ասել է Ֆլիկը։

Բերնալի վերադարձի մասին

– Ամենակարևորը՝ Մարկ Բերնալը վերադարձավ։ Դուք տեսաք երկրպագուների երջանկությունը, և ես նույնպես շատ ուրախ եմ։ Նրա վերադարձը շատ էմոցիոնալ պահ էր, և նա հետ եկավ ամբողջական տարի բացակայելուց հետո, ինչի համար քրտնաջան աշխատել է։ Ուրախ եմ նրա համար։

Ֆերմինի մասին

– Ուրախ եմ, որ տրանսֆերային պատուհանը փակվեց, և մենք կարող ենք կենտրոնանալ ֆուտբոլ խաղալու վրա։ Այսօր Ֆերմինը ֆանտաստիկ ելույթ ունեցավ։

Նյուքասլի մասին

– Նախորդ տարի մենք Անգլիայում չխաղացինք։ Լավ կլինի մեզ համար։ Նյուքասլը գեղեցիկ ստադիոն ունի,- կարճ պատասխանել է Ֆլիկը։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել