ad-banner-1
Հանսի Ֆլիկ–Բարսա–Բարսելոնա

Ֆլիկի նոր մարտավարությունը. 3 խաղացողներ շարունակում են անձեռնմխելի մնալ

Բարսելոնան մրցաշրջանը սկսել է Լա Լիգայում երկու անընդմեջ հաղթանակներով, ինչից կարող ենք ենթադրել, որ ակումբը ցանկություն ունի պահպանել չեմպիոնական տիտղոսը։ Չնայած հաղթանակներին՝ մարզիչ Հանսի Ֆլիկը գոհ չէ արդյունքներից։

Հաշվի առնելով դա՝ թերևս զարմանալի չէ, որ այս մրցաշրջանում Ֆլիկը փոխեց թիմի հիմնական կազմը, և մինչ այժմ միայն երեք խաղացող է պաշտոնական խաղերում 180 րոպե խաղաժամանակ ստացել։ Ինչպես նշում է Mundo Deportivo-ն, առաջնության առաջին երկու խաղերում միայն Ժոան Գարսիան, Պեդրին և Լամին Յամալն են անձեռնմխելի դարձել։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։
Յամալ–Բարսա–իսպանացի–Մալյորկա
Լամին Յամալն ընդդեմ Մալյորկայի

Սա վկայում է այն մասին, որ Ֆլիկը ոչ այնքան հիմնական կազմին է վստահում, որքան փորձում է կառուցել ուժեղ թիմ, որը պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ հաղթանակի գործում։

Այսպիսով՝ Ֆլիկը խաղաժամանակը բաշխեց ըստ արժանվույն, բացառությամբ երեք անձեռնմխելիների։ Օրինակ՝ նախորդ մրցաշրջանում հիմնական գործոնը Ռաֆինյայի մարզավիճակն էր, որը խաղաց 167 րոպե, իսկ Ֆեռան Տոռեսը՝ 159 րոպե, նույնքան, որքան Պաու Կուբարսին։ Սակայն սա ամենևին չի նշանակում, որ մարզիչը վստահություն չունի թիմի մյուս խաղացողների նկատմամբ։

պեդրի–ֆլիկ–բարսա–բարսելոնա–բենֆիկա
Պեդրի և Հանսի Ֆլիկ

Առավել սուր մրցակցություն է նկատվում հարձակվողական կիսապաշտպանությունում։ Դանի Օլմոն խաղացել է 90 րոպե, իսկ Ֆերմինն իր անվան դիմաց ունի 45 րոպե։ Նրանք, կարելի է ասել, մրցակցության մեջ են Ֆրենկի Դե Յոնգի (90), Գավիի (66) և Մարկ Կասադոյի (45) հետ։ Այս րոպեների բաշխումը թույլ է տալիս խաղացողներին թարմ պահել ոտքերը՝ Բարսելոնային նախապատրաստելով առջևում սպասվող երկար մրցաշրջանին։

Ֆերմին Լոպես-Գավի-Բարսա-Բարսելոնա
Ֆերմին Լոպես ու Գավի

Կենտրոնական պաշտպանության րոպեները բաշխվել են Կուբարսիի (159), Ռոնալդ Արաուխոյի (166) և Անդրեաս Քրիստենսենի (15) միջև։

Աջ եզրում Էրիկ Գարսիան խաղացել է 175 րոպե, մինչդեռ Ժյուլ Կունդեն դանդաղ է մտնում խաղի ռիթմի մեջ՝ 18 րոպեով։ Ձախ եզրում Ալեխանդրո Բալդեն առաջատարն է՝ 144 րոպեով, նրա հետևից է գալիս Ջոֆրե Տորենցը (22 րոպե)։

Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքից հետո վերադարձավ Լևանտեի դեմ խաղում (14 րոպե), իսկ նորեկ Մարկուս Ռեշֆորդը խաղացել է երկու խաղում էլ (66 րոպե)։ Հաշվի առնելով, որ Ֆեռանն ու Ռաֆինյան խփել են իրենց առաջին գոլերը, առաջնագծի մրցակցությունը բարձր մակարդակի վրա է լինելու։

Liana

Հեղինակ՝ Liana

Պատասխանել