ad-banner-1
հանսի ֆլիկ - բարսելոնա

Ֆլիկ. «Առաջիկա խաղերում դա անպայման կանենք»

Բարսելոնան 3-1 հաշվով բարդ, բայց միաժամանակ փայլուն հաղթանակ տարավ Ալավեսի նկատմամբ։ Հանդիպումն համընկավ ակումբի 126-րդ տարեդարձի հետ։ Հանսի Ֆլիկը դիմակայությունից հետո խոսեց DAZN-ի հետ.

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Ռաֆինյան այն խաղացողն է, ով մեզ խաղային դինամիկա է տալիս։ Մենք նրան կարոտել էինք, և նա ինձ համար կարևոր է, որովհետև մեծ ինտենսիվություն է ապահովում։ Երբ նա սկսում է պրեսինգը, բոլորը պատրաստ են նույնը անել։ Նրա վերադարձը շատ կարևոր է, հատկապես առաջիկա խաղերի համար։ Հիմա ուրախ եմ երեք միավորի համար»։

Ինչպիսի՞ն էր Ժերար Մարտինը կենտրոնական պաշտպանի դիրքում։

«Նա տալիս է այն, ինչ նրանից սպասում ես։ Այդ դիրքում վստահ է։ Նա ևս մի տարբերակ է մեզ համար կենտրոնական պաշտպանությունում, և դա լավ է»։

Երկրորդ խաղակեսում քաջություն կար, բայց խաղը չփակեցիք։

«Այո։ Ուրախ եմ, որ հաղթեցինք, բայց մենք պետք է շատ բաներ բարելավենք։ Մասնավորապես՝ մենք հնարավորություններ ունեցանք, բայց չիրացրեցինք դրանք։ Եվ դա է, ինչ պետք է շտկենք»։

Ի՞նչ էինք խոսում Ռաֆինյայի հետ խաղից հետո։

«Հիմնականում այն, որ պետք է բարելավվենք, և առաջիկա խաղերում դա անպայման կանենք»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։