ad-banner-1
հանսի ֆլիկ - բարսելոնա

Ֆլիկ․ Երբեմն ուզում եմ պատասխանել փորձագետներին, բայց…

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Սելտայի նկատմամբ տարած 4:2 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

«Երբեմն ուզում եմ պատասխանել փորձագետներին, նախկին խաղացողներին կամ մարզիչներին, բայց չեմ անի։ Դա նրանց չափազանց շատ թեմա կտա խոսելու համար, իսկ մեր շուրջը առանց այդ էլ աղմուկը բավարար է (ծիծաղում է)։

Մենք կվերլուծենք այս խաղը, և ինչպես արդեն ասել եմ՝ վնասվածքներով արդարանալ չի կարելի։ Հուսով եմ՝ շուտով բոլորը կվերադառնան։ Գավիին և Շտեգենին մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք, բայց ոչինչ։

Մենք Չեմպիոնների լիգայում նույնպես մրցում ենք։ Թեև գուցե կցանկանայինք ունենալ երկու միավոր ավելի, կարծում եմ՝ Բրյուգեում ստացած միավորը շատ կարևոր էր։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում թե՛ Լա Լիգայում, թե՛ Չեմպիոնների լիգայում, և շուտով կմեկնարկի նաև Գավաթը։ Մենք վերլուծում ենք յուրաքանչյուր հանդիպում և փորձում ենք յուրաքանչյուրից հետո դառնալ ավելի ուժեղ»,- կիսվել է տպավորություններով Ֆլիկը։

«Դա մեր աշխատանքն է և այն, ինչ շարունակելու ենք անել նաև այս խաղից հետո։ Ամեն ինչ կատարյալ չէր, մենք դա կքննարկենք, բայց ինձ համար ամենակարևորը խաղացողների ինքնավստահությունն է, նրանց հավատը մեր արածի նկատմամբ։ Խաղի երկրորդ կեսը լավագույն օրինակն է, թե ինչպես ենք ուզում խաղալ։

Ֆուտբոլում կարևոր չէ, թե ինչ է եղել անցյալում։ Միշտ կարևոր է հաջորդ խաղը։ Բայց, իհարկե, երկրորդ կեսը մեզ մեծ ինքնավստահություն է տալիս, և հենց դա է մեզ պետք հաջորդ հանդիպումներից առաջ։ Այսօր մենք կենտրոնացել էինք մեր խաղի վրա, և կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է։ Իսկ երբ կարողանում ես ճնշում գործադրել մրցակցի վրա, դա խաղալու ճիշտ եղանակ է։ Մենք դա արեցինք, և ես շատ ուրախ եմ թիմի, ակումբի և երկրպագուների համար։ Հատկապես երկրորդ կեսը շատ հաճելի էր դիտել։

Վնասվածքից հետո ես տեսնում եմ մեկ այլ Ռոբերտի։ Նա շատ դրական է և վերադարձավ սպասվածից շուտ, ինչը հրաշալի է։ Սա նույնպես շատ կարևոր է նրա համար, որովհետև երեք գոլը այսօր մեծ խթան է ինքնավստահության համար։ Եվ, իհարկե, դա կարևոր է նաև մեզ համար․ նա գոլեր խփում էր նախորդ մրցաշրջանում, և նույնը տեղի ունեցավ այս խաղում։

Կարծում եմ՝ Ֆրենկին հիանալի վերահսկում էր խաղը։ Մեզ համար շատ կարևոր էր ունենալ այդ վերահսկողությունը։ Նա հիմա խաղում է անհավատալի մակարդակով, և հաճելի է դա տեսնել։ Իհարկե, վատ է, որ նա որակազրկված է հաջորդ խաղում, որովհետև մեզ համար կարևոր է, որ նա կազմի մեջ լինի, հատկապես նման մրցավեճերում։ Բայց մենք պետք է հարմարվենք դրան։

Կարծում եմ՝ Ռաֆինյան և Ժոան Գարսիան կվերադառնան միջազգային դադարից հետո։ Հնարավոր է՝ նաև Պեդրին։ Կտեսնենք»,- ասել է Ֆլիկը։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։