ad-banner-1

Ֆինանսական խոչընդոտներ Բարսելոնայում

Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն Քրիստալ Փելասի և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Գեհիին դիտարկում էր որպես իդեալական տրանսֆերային թիրախ 2026 թվականի ամառվա համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

25-ամյա կենտրոնական պաշտպանը մրցաշրջանի ավարտին դուրս է գալու պայմանագրից և հասանելի կլինի որպես ազատ գործակալ, ինչն առաջացրել է մի շարք եվրոպական գրանդների հետաքրքրությունը։ Բարսելոնան նույնպես նոր կենտրոնական պաշտպանի որոնման մեջ է, և հենց այդ համատեքստում Գեհին դիտարկվում էր որպես հարմար տարբերակ։

Սակայն, ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները և կատալոնական ակումբի հնարավորությունները զգալիորեն տարբերվում են, ինչի հետևանքով իրենց միջև բանակցությունները սառել են։ Թեպետ Գեհիի ներկայացուցիչները նախկինում հանդիպումներ են ունեցել Բարսելոնայի ղեկավարության հետ, վերջին շաբաթներին նրանց միջև որևէ շփում չի եղել։

Միաժամանակ այլ ակումբներ, մասնավորապես Լիվերպուլը և Բավարիան, շատ ավելի ակտիվ են իրենց քայլերում և գտնվում են առավել շահեկան դիրքում, քանի որ պատրաստ են առաջարկել բարձր աշխատավարձ։

Ինքը՝ Գեհին, չի ցանկանում երկար սպասել իր ապագայի հստակեցմանը և արդեն հունվարից կարող է պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Այս պայմաններում, ըստ աղբյուրի, նրա տեղափոխությունը Բարսելոնա ներկայումս քիչ հավանական է թվում։

Նշվում է, որ Իսպանիայի գործող չեմպիոնը շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մանչեսթեր Սիթիի պաշտպան Յոշկո Գվարդիոլի և Ինտերի Ալեսանդրո Բաստոնիի նկատմամբ, սակայն նրանց տրանսֆերները նույնպես կարող են անհասանելի լինել ֆինանսական պատճառներով։

Այսպիսով, հետաքրքիր կլինի տեսնել, թե ում կընտրի Բարսելոնան նոր կենտրոնական պաշտպանի որոնումներում 2026 թվականի ամռանը։

Anna

Հեղինակ՝ Anna